Իրանը զորք է ուղարկել Սիրիա Բաշար Ասադին օգնելու համար։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը՝ մեջբերելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպայի խոսքերը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև Պահապանների կորպուսի հատուկ նշանակության ստորաբաժանման՝ «Քուդսի» հրամանատարի տեղակալ Իսմայիլ Գաանին։ Սպայի խոսքերով՝ մինչ իրանական հատուկ ջոկատայինների հայտնվելը Սիրիայում «ընդդիմությունը չափազանց շատ մարդ էր սպանում»։
«The Times» պարբերականը գրում է, որ Գաանիի հարցազրույցն իրանական ISNA գործակալությանը, որտեղ նա հայտարարել էր իրանցի զինծառայողների՝ Սիրիայում գտնվելու մասին, հանվել է գործակալության կայքից հրապարակումից քիչ ժամանակ անց։
Իրանը խոստովանել է, որ զորք է տրամադրել Սիրիային