Լրահոս

29.05.2012 18:40


Վիրաբույժ-կոնսուլտանտին մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է վիրաբույժ-կոնսուլտանտի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊ ընկերության վիրաբույժ-կոնսուլտանտ Հ. Ներսիսյանը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդ Հ. Մկրտչյանի մահը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը