Աշխատատեղեր ստեղծելու խոստումը համայնքին` աչքակապություն է
Դիտողություններ և առարկություններ Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործան «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի)» վերաբերյալ
Վերը նշված փաստաթուղթը` տեղադրված ՀՀ Բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում (http://www.mnp.am/?p=200), և որի մանրամասներին ծանոթացել ենք նաև «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, բխում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 6-ի պահանջներից, այն է. «հանքարդյունաբերական գործունեություն ձեռնարկողը պարտավոր է ծանուցել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության հիմնական տվյալները, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության եւ վտանգավորության աստիճանը` ի թիվ պահանջվող այլ տեղեկությունների»:
«Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ՓԲԸ-ի կատարած ՇՄԱԳ-ն իրենից ներկայացնում է վերը նշված օրենքի և մասնավորապես Հոդված 6-ի կոպիտ խախտում, քանի որ այն հիմնավոր և ամբողջական կերպով չի ներկայացնում նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունն ու վտանգավորության աստիճանը շրջակա միջավայրի, այդ թվում և մարդկանց առողջության վրա:
Այսքանով, թերևս կարելի կլիներ բավարարվել և պահանջել հանրությանը և մասնավորապես ազդակիր համայնքի քննարկմանը ներկայացնել նոր ՇՄԱԳ, սակայն չենք զլանում եւ ՇՄԱԳ-ի թերությունների, ինչպես նաև ազդակիր համայնքին հուզող հարցերի մասին ներկայացնում ենք հետևյալ՝ թերեւս ոչ սպառիչ, կետերը:
Նախատեսվող գործունեության տեղանքի հստակ, մասնագիտական, խոշոր քարտեզներ ներկայացված չեն: Եղածից հնարավոր չէ հաշվարկել, թե ի՞նչ հեռավորության վրա են գտնվում բուն բացահանքը, ինչպես նաեւ նախատեսվող ենթակառուցվածքները հատուկ պահպանվող տարածքներից ու բնակավայրերից: Նշված է միայն, որ հանքավայրին բավականին մոտիկ գտնվում է Շիկահող պետական արգելոցը, Սոսիների պուրակ արգելավայրը և Արեւիկ ազգային պարկը: Որքա՞ն մոտիկի մասին է խոսքը: Չկան լեռնակապիտալ և այլ ենթակառուցվածքները քարտեզային տեսքով, որտեղ են կառուցվելու պարզ չէ:
Տեղանքի նկարագրությունն ընդհանուր տարածաշրջանի նկարագրություն է՝ առանց մասնավորապես ներկայացնելու բուն բաց հանքի, ինչպես նաեւ ուղղակի եւ անուղղակի ազդեցության տարածքի նկարագրություն: Ինչպես է կարելի մեկնաբանել Զանգեզուրի տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ ներկայացվածը. «այդ ամբողջը գտնվու՞մ է բաց հանքի և դրա անմիջական ազդեցության տարածքում»: Եթե այո, ապա հանքը շահագործելու հարցն ընդհանրապես դուրս է գալիս, քանի որ դրա քննարկումն ՀՀ մի շարք օրենքների՝ մասնավորապես Կենդանական աշխարհի և Բուսական աշխարհի մասին ՀՀ օրենքների խախտում է ինքնին: Նույնիսկ ներկայացված ընդհանուր տեղեկություններն ամբողջական ու ճշգրիտ չեն, օրինակ՝ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների ու կենդանատեսակների մասին առանձին անդրադարձ չկա:
Սյունիքի մարզի ընդհանուր նկարագրության մեջ խոսք անգամ չկա մարզի զարգացման պլանների, տուրիզմի զարգացման հեռանկարների, առկա համաձայնությունների և իրագործվելիք ծրագրերի մասին: Մասնավորապես զրոյական տարբերակը առնվազն աչքակապություն է, քանի որ զրոյական տարբերակի դեպքում այդ տարածքում իրագործվելու է Կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանն ուղղված Գերմանական զարգացման բանկի ֆինասնավորած ծրագիրը:
Տարածքի բնակչության քանակական եւ որակական բնութագրիչներ չկան: «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս ընկերությունը», ինչու՞ չունի ամենավերջին տվյալները ազդակիր համայնքի բնակչության թվի և կազմի մասին: Արդյո՞ք այն պատճառով, որ տեղանքում բացի երկրաբանական աշխատանքներից, որևէ այլ հարց իրեն չի հետաքրքրել:
ՇՄԱԳ-ում գրված է, որ տարածքում առկա է ազատ աշխատուժ: Ի՞նչ բնութագրիչներ ունի այդ աշխատուժը, արդյո՞ք ազդակիր համայնքի այս պահին գործազուրկ կամ բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող աշխատունակ բնակիչները կարող են զբաղեցնել հանքի շահագործման արդյունքում առաջարկվող աշխատատեղերը: Եթե այո, ապա պետք է հստակ նշվի, թե պահանջվող մասնագիտություններով եւ հմտություններով ԾԱՎ համայնքի քանի՞ բնակիչ կա: Եթե նման ուսումնասիրություն չկա կատարված, ապա աշխատատեղեր ստեղծելու խոստումը համայնքին ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ Է, այդ աշխատատեղերը լցվելու են այլ տեղերից բերված մասնագետներով, իսկ տեղի համայնքի առաջարկվելու են ամենացածրակարգ ու հետեւաբար ամենացածր աշխատավարձով փոքրաթիվ աշխատատեղերը՝ այն էլ ընդամենը մինչեւ 10 տարով:
Ի՞նչ ազդեցություն ունի նախատեսվող գործունեությունը մասնավորապես կանանց վրա՝ որպես առանձին սոցիալական խումբ: Արդյո՞ք կանայք աշխատատեղերի հնարավորություն կունենան: Այս հարցի պատասխանը պետք է որ հուզի տեղի կին բնակչությանը, քանի որ իրենք հավասարապես իրավունք ունեն որոշելու, թե իրենց բնակավայրում ինչպիսի տնտեսական ծրագրեր կարող են իրագործվել, որպեսզի իրենք էլ որպես սոցիալական խումբ օգտվեն և՛ ֆինանսապես, և՛ սոցիալական այլ օգուտներ քաղելու տեսանկյունից:
ՇՄԱԳ-ում նշված է, որ բաց հանքի տարածքում գտնվող լեռնամարգագետնային հողերը գործնականում որևէ կերպ չեն օգտագործվում: Արդյո՞ք դա ճիշտ է, արդյո՞ք դրանք Շիշկերտի (Ծավի) մեղվապահների մեղուների սնունդի աղբյուրը չեն, կամ դրանց նկատմամբ չկա հողօգտագործման որեւէ տեսակ (արոտավայր, հանդակներ եւ այլն): Որեւէ կերպ չօգտագործվող կամ այլ կերպ ասած՝ որեւէ կերպ օգուտ չտվող հող, այն էլ՝ լեռնամարգագետնային, չի կարող լինել, դա աբսուրդ է:
Առաջարկվող տարբերակներ գործնականում չկան, առաջարկվում է երկու տարբերակ՝ տեղում հանքաքարը հարստացնելու եւ հանքաքարը տարածքին բավականին մոտ գտնվող Վարդանիշեն համայնքի մեջ ներառված Այգեձորում հարստացնելու տարբերակները: Վերջինս նույնպես լիարժեք տարբերակ չէ, քանի որ հարստացման այդ ֆաբրիկան նման ծավալներով աշխատանք կատարելու, պոչամբար գոյացնելու եւ մնացած այլ թույլտվություններն ու լիցենզիաները չունի: Այսինքն, եթե Այգեձորի ֆաբրիկան չհարստացնի, ի՞նչ պիտի արվի այդ հանքաքարի հետ: Տրանսպորտային, աղմուկի, փոշու, պահպանվող այլ տարածքների (Արեւիկ ազգային պարկ) վրա ազդեցություններն այդ նոր տարբերակի դեպքում ընդհանրապես հաշվարկված չեն:
Ի՞նչպես է տեղափոխվելու եւ պահվելու հանքավայրի պայթեցման համար նախատեսված 60 տոննա պայթուցիկը: Դրա հետ կապված ռիսկերին ընդհանրապես անդրադարձ չկա: 60 տոննա պայթուցիկ գյուղի միջով անցնող ճանապարհով տեղափոխելու, բնակավայրից ընդամենը 16կմ հեռավորության վրա պահեստավորելու հետ արդյո՞ք բնակիչները համաձայն են:
Պայթեցման, տեղափոխման, տրանսպորտային եւ հարակից այլ գործունեությունների արդյունքում աղմուկն ի՞նչ ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի վրա: Ըստ այս ՇՄԱԳ-ի բոլոր տեսակի ազդեցությունները սահմանափակվելու են բուն բաց հանքի տարածքով: Այսինքն բեռնատարներ չե՞ն անցնելու ավտոճանապարհներով ու հանքաքար չե՞ն տեղափոխելու: Պայթեցման աղմուկը ինչպե՞ս է հաշվարկվել և գիտականորեն ինչպե՞ս է հիմնավորվում միայն բաց հանքի տարածքում իր ազդեցությունը:
Անընդունելի է, որ հանքային տեխնիկայի, ավտոտրանսպորտային միջոցների դիզելային վառելիքի արգասիքները, լցակույտերի և պահեստների մակերեսից ու քսուկային տնտեսությունից արտաներումները կհաշվարկվեն հիմնական շահագործման փուլում: Դրանք պետք է հաշվարկված լինեն մինչեւ փորձաքննության ենթարկվելը:
Անհասկանալի եւ անընդունելի է նաեւ հետեւյալ ձեւակերպումը « Հաշվի առնելով նշված հանգամանքը և այն, որ լեռնակապիտալ աշխատանքները ընդհանուր հանքարդյունահանման աշխատանքների մաս են կազմում, արտանետվող նյութերի մթնոլորտում ցրման և գետնամերձ կոնցենտրացիաների առանձին հաշվարկ չի կատարվում:»
Մթնոլորտում վնասակար նյութերի ցրման հաշվարկները կատարված են բնակելի տարածքների սահմանային թույլատրելի նորմերի հաշվարկների հիման վրա, այսինքն՝ ենթադրվում է, որ մթնոլորտում վնասակար նյութերը մինչև մոտակա բնակելի տարածք հասնելը կցրվեն: Իսկ կենդանական և բուսական աշխարհի առումով հաշվարկներ ինչու՞ չեն արվել:
Ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա կիսատ է և թերի: Չկա 5 աղբյուրների ջրհավաք տարածքում նախատեսված հանքի շահագործման արդյունքում այդ աղբյուրների վրա ազդեցության հաշվարկը: Ստորգետնյա ջրային ռեսուրսների վրա ազդեցություն նույնպես գնահատված չէ: Հաշվարկված է բացահանքի գործունեության ջրապահանջը, սակայն հստակ նշված չէ, թե որոնք են դրա հավանական աղբյուրները, արդյո՞ք դրանք մոտակա բնակավայրերի և կենդանական և բուսական աշխարհի համար կենսական նշանակություն ունեն:
Անհասկանալի և անընդունելի է հետևյալ ձեւակերպումը. «Տեխնիկական ջրի օգտագործումը ամբողջությամբ հանդիսանում է անվերադարձ ջրօգտագործում և արտահոսք չի առաջանում:»
Ցավալի է, որ մակաբացման արդյունքում առաջացած 11596 hազ.մ3 ապարները, որոնք փաստացի թափոն են լինելու, ՀՀ թերի օրենսդրության պատճառով թափոն չեն համարվում, ուստի դրանց հետ կապված ազդեցության մեղմման որեւէ գործողություն նախատեսված չէ:
Մթնոլորտային աղտոտման տնտեսական վնասը հաշվարկված է տարեկան ընդամենը 85 316 դրամ ՝ լեռնակապիտալ աշխատանքների փուլում և 975 368 դրամ՝ բուն շահագործման փուլում, սակայն ֆինանսական պարտավորություններ շահագործող ընկերության համար նախատեսված չեն: Կասկածելի է աղտոտման տնտեսական վնասի չափը՝ նույնիսկ եթե այն հաշվարկվել է ըստ օրենսդրությամբ սահմանված բանաձևի:
Զարմանք է առաջացնում, ջրային ռեսուրսների վրա ազդեցության հետևյալ ձևակերպումը «Անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը մեծամասամբ` շնորհիվ շրջանցող առվակների և կյուվետների, հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ հանքի խորոչները լցվող հոսքերը հիմնականում հատակի ճեղքերի և դատարկությունների միջոցով ներծծվում են խորքերը:» Նախ, եթե հեռացվում են առանց աղտոտվելու, ու՞ր են հեռացվում, ո՞ր առուներն ու վտակներն են լցվում: Երկրորդ, արդյո՞ք 24հա տարածքում հնարավոր է անձրեւաջրերի և ձնհալքի հոսքերի կառավարում այնպես, որ դրանք չարտահոսեն: Շրջանցող առվակների և կառուցվելիք կյուվետների թվի ու տեղադրության մասին ՇՄԱԳ-ում ոչինչ չկա:
ՇՄԱԳ-ում հողային ռեսուրսներին վերաբերող տեղեկությունները հակասական են. նախ նշվում է, որ տեղանքը լեռնամարգագետնային է, հումուսով հարուստ հողածածկույթով, այնուհետեւ հողային ռեսուրսների վրա ազդեցության բաժնում նշվում, որ « ելքային վիճակում տեղանքը գործնականում զուրկ էր բերրի հողաշերտից»:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխարգելմանը եվ նվազեցմանը ուղղված բնապահպանական միջոցառումների բաժինը ընդամենը 3 էջով է ներկայացված, ինչը բավարար չէ նույնիսկ գնահատական տալու համար: Այս բաժինը, բնապահպանական մոնիտորինգի խոստումով հանդերձ, պարզապես դատարկ է:
Վերը նշված կետերը արդեն բավարար են եզրակացնելու, որ Բարձրադիրի ոսկու բաց հանքի ծրագիրը կազմված է առանց լուրջ մասնագիտական և սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների, իսկ այդ տարածքում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցության ուսումնասիրությունը ընդհանրապես բացակայում է: Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ հետագայում գործարկվելու է նաև հարստացման ֆաբրիկա, որի ազդեցության մասին ոչ մի խոսք չկա ՇՄԱԳ-ում, ապա միանշանակ այս ծրագրի իրագործումն անթույլատրելի է:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝
Աննա Շահնազարյան
Լևոն Գալստյան