Լրահոս

29.05.2012 16:57


Երևանում կբացվի Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչություն

Երևանում կբացվի Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչություն

Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երևանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի  հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործում:

            Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հավատարմատարը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:     

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ, Հայաստան – Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ:  

Այս խորագրի վերջին նյութերը