Հայերը պետք է միասնական ճակատ կազմեն Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն վարելուց առաջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` սփյուռքի հետ երկխոսություն սկսելու ջանքերի վերաբերյալ իմ վերջին հոդվածը բազմաթիվ արձագանքների տեղիք տվեց հայկական և թուրքական շրջանակներում:
Թուրքական թերթերը, հեռուստաընկերություններն ու կայքերը լայնածավալ լուսաբանություններ կատարեցին Դավութօղլուի՝ հայերի հետ կապեր հաստատելու փորձերի վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ներն արտաքին գործերի նախարարի նախաձեռնությունը կապում են հայերի՝ 2015 թվականին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ծրագրերի հետ:
Հայերը ևս մեկնաբանություններով ողողեցին ինտերնետային էջերն ու facebook-ը իմ հոդվածի կապակցությամբ, որը շրջանառվեց աշխարհով մեկ անգլերեն, հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Հայերի արձագանքն հասկանալիորեն լի էր կասկածամտությամբ և զգուշավորությամբ: Հայաստանի պաշտոնատարները հանգիստ հետևում էին Դավութօղլուի հանդիպումների վերաբերյալ զեկույցներին` զերծ մնալով որևէ հրապարակային մեկնաբանություն անելուց, մինչդեռ Ստամբուլի հայկական մամուլը մարզապես վերատպում էր այն, ինչ այդ թեմայի շուրջ հրապարակվում էր թուրքական մամուլում:
Հայ ընթերցողներին երկու հարց հուզեց. ո՞վ կներկայացնի սփյուռքը, եթե և երբ հայերը սկսեն բանակցություններ վարել Թուրքիայի հետ, և որո՞նք են կոնկրետ հայկական պահանջները Թուրքիայի կառավարությունից:
Սրանք չափազանց բարդ խնդիրներ են, որոնք պետք է լուրջ դիտարկվեն աշխարհասփյուռ հայերի կողմից: Իդեալական կլիներ, եթե սփյուռքի ներկայացուցիչներն ընտրվեին իրենց երկրների հայ բնակիչների քվեների միջոցով, ինչպես առաջարկել էի իմ նախկին հոդվածներում: Ընտրվածներն իրավունք կունենան ներկայացնել սփյուռքահայությանը ցանկացած բանակցություններում:
Այս ներկայացուցիչները կհամաձայնեցնեն իրենց որոշումներն ու գործողությունները Հայաստանի կառավարության հետ, մասնավորապես Թուրքիայի հետ բանակցություններ վարելու չափազանց կարևոր խնդրի շուրջ` ստեղծելով համատեղ պատվիրակություն: Դասեր քաղելով ձախողված հայ-թուրքական արձանագրությունների փորձից, հստակ է, որ անհնար է Թուրքիայի հետ երկխոսություն հաստատել առանց երկուսի` Հայաստանի և սփյուռքի մասնակցության և համաձայնության:
Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության դեպքում, հայկական երեք ավանդական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, Հայաստանի կառավարության հետ համատեղ, կարող են նախաձեռնել միասնական բանակցությունների թիմ: Պատվիրակությունն առավել ներկայացուցչական դարձնելու նպատակով, մի քանի գլխավոր համայնքային կազմակերպություններ և ճանաչված անհատներ կարող են նաև ընդգրկվել այնտեղ, ներառյալ` Թուրքիայի հայերի ներկայացուցիչը:
Մեկ այլ չափազանց կարևոր հարց թուրք պաշտոնատարների հետ բանակցությունների օրակարգ մշակելն է: Որո՞նք են հայերի կոնկրետ պահանջները Թուրքիայից: Այս շատ լուրջ և զգայուն խնդիր է, որը պահանջում է հայկական հարցի խորը գիտելիք և բանակցություններ վարելու ռազմավարության և մարտավարության մասնագիտություն:
Հայերի համար ուսուցողական կլիներ դիտարկել, թե ինչպես էին Իսրայելն ու հրեական 23 խոշոր կազմակերպություններ միավորվել` կազմելով մի համաժողով
Գերմանիայից հրեաների նյութական պահանջների` Հոլոքոստի զոհերի համար փոխհատուցում ստանալու նպատակով, և թե ինչպես էին այս կազմակերպությունները համաձայնեցնում իրենց դիրքորոշումները Իսրայելի հետ, որը փոխհատուցման առանձին պայմանագիր էր կնքել Արևմտյան Գերմանիայի հետ: Տարիների ընթացքում նրանց համատեղ ջանքերի արդյունքում հրեական սփյուռքի կազմակերպությունների և Իսրայելի կոալիցիան Գերմանիայից որպես փոխհատուցում ստացավ 70 միլիարդ դոլար:
Կարելի է հավելյալ դասեր քաղել զանգվածային դատերից, ասբեստի ներգործությունից, ապրանքների համար պատասխանատվությունից, ինչպես նաև Նյու Յորքի Առևտրական զույգ շենքերի կործանումից և Մեքսիկայի ծովածոց նավթ թափելուց առաջացած ֆինանսական կարգավորումների օրինակներից:
Այնուամենայնիվ, Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության միջև մի կարևոր տարբերություն կա: Մինդեռ հրեաները կոտորվեցին Եվրոպական երկրներում նացիստական իշխանության լծի տակ, հայերը կոտորվեցին և բռնի կերպով հեռացվեցին իրենց հայրենիքից: Ուստի, դրամական ոչ մի վճարում չի կարող լիովին փոխհատուցել հայերին իրենց պատմական հողերի կորստի դիմաց: Հայերը պետք է պահանջեն ոչ միայն իրենց անձնական կորուստների փոխհատուցում, այլ նաև պահանջեն վերադարձնել Արևմտյան Հայաստանը, ինչպես վճռել էր նախագահ Վուդրո Վիլսոնը` մի պահանջ, որը Թուրքիան շարունակաբար մերժում է:
Եթե լուրջ բանակցություններ սկսվեն, ապա հայերի համատեղ պատվիրակությունը
կկարողանա Թուրքիայից պահանջել հետևյալ նախնական քայլերը, որոնցով Թուրքիան կապացուցի իր բարյացակամությունը`
-- փոխհատուցել ցեղասպանության բոլոր զոհերին,
--վերականգնել և Ստամբուլի հայոց պատրիարքարանին վերադարձնել կրոնական բոլոր սրբավայրերը,
--վերադարձնել առգրավված մասնավոր և համայնքային բոլոր կալվածքները իրենց հայ տերերին,
--ապահովել Հայաստանի Հանրապետության համար հատուկ միջանցք օգտագործելու համար Տրապիզոնի թուրքական նավահանգիստը առևտրային նպատակներով,
--թույլատրել հայերին առանց մուտքի արտոնագրի այցելել Արարատ, Անի և Թուրքիայում գտնվող այլ հայկական պատմական վայրերը,
-- վերացնել Հայաստանի շրջափակումը,
--վերջ տալ Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ժխտման պաշտոնական քաղաքականությանը և ջնջել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը,
--զերծ մնալ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված թշնամական քաղաքականությունից:
Համաձայնության գալու դեպքում, այս միջոցառումները զգալի առաջընթաց կլինեն Թուրքիայից հայկական պահանջների հետապնդման գործում, մինչդեռ տարածքների վերադարձի խնդրին կարելի է առանձին դիմել միջազգային իրավական ատյաններին:
ՀարութՍասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան