Իտալիայի վարչապետն առաջարկում է ժամանակավորապես հրաժարվել ֆուտբոլից
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կարծում է, որ պայմանավորված խաղերի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը ֆուտբոլից ժամանակավորապես հրաժարվելն է։ РСН-ի փոխանցմամբ՝ Մոնտին դժգոհել է, որ սպորտը, որը պետք է բարձր արժեքներ քարոզի, իրականում ներկայանում է «ստի, դեմագոգիայի և կեղտոտ խաղի» տեսքով։ «Իտալիայի ներքին առաջնությունը պետք է մի քանի տարով փակել։ Դա կառավարության առաջարկը չէ, դա հարց է, որը ես բարձրացնում եմ որպես մարդ, ով ցանկանում է, որ ֆուտբոլը մնա ֆուտբոլ»,–ասել է Իտալիայի վարչապետը։