Լրահոս

30.05.2012 10:39


Հունիսի 2-ից երթևեկության կանոնները խախտելու համար գործելու են նոր սակագներ

Հունիսի 2-ից երթևեկության կանոնները խախտելու համար գործելու են նոր սակագներ

Հարգելի երթևեկության մասնակիցներ. 2012թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն)  մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012թ. հունիսի 2-ից: Թյուրըմբռնումներից և անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթևեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին և ճանապարհային երթևեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: Մաղթում ենք անարգել երթևեկություն...  

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը