Ուսումնասիրվել է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացը
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունն ուսումնասիրել է 2009 թվականին եւ 2010 թվականի առաջին կիսամյակում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության, ինչպես նաեւ՝ նույն ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն բնույթի չհամարվող հանցավոր արարքներով հանցավորության վիճակը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2009թ. հանրապետությունում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններով ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-3152 հոդվածներով /բացառությամբ 315-րդ հոդվածի/, նախապատրաստվել է 255 նյութ, որից հարուցվել է 146 քրեական գործ, ինչը կազմել է հարուցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 39,4%-ը: Նույն թվականին դրանցից դատապարտվել է 68 քրեական գործով 95 մարդ:
2010թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 172 նյութ, որոնցից հարուցվել է 86 քրեական գործ, ինչը կազմում է կիսամյակում հարուցված ու քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շուրջ 40%-ը:
Կիսամյակի ընթացքում դրանցից դատապարտվել է 26 քրեական գործով 34 անձ: Մյուս գործերը գտնվում են ընթացքի մեջ: Մեկ եւ կես տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններով դատապարտվածների շուրջ 67%-ը ենթարկվել են ազատազրկման ձեւով պատիժների:
Հիշյալ բնույթի հարուցված քրեական գործերի մեջ գերակշռում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն վերաբերող գործերը /2009թ. հարուցվել է այդ հատկանիշով 62 քրեական գործ, 2010թ. առաջին կիսամյակում՝ 46 քրեական գործ/, ինչպես նաեւ կաշառքին վերաբերող քրեական գործերը /2009թ. հարուցվել է այդ բնույթի 34 քրեական գործ, իսկ 2010թ. առաջին կիսամյակում՝ 20 քրեական գործ/: Նշենք նաեւ, որ առեւտրային կաշառքին վերաբերող հանցագործություններով քննվել է եւս 8 քրեական գործ:
Հաշվի առնելով, որ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունն ածանցվում է նաեւ այդ արարքների քրեաիրավական որակումներից եւ նկատի ունենալով, որ դրանք միմյանց հետ ունեն անմիջական փոխադարձ առնչություն՝ վարչությունն ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել օ, որ այսօր խնդիր է դարձել այդ բնույթի արարքների՝ մասնավորապես սուբյեկտների սահմանազատման եւ հանցավոր արարքների ճիշտ որակումների հարցը:
Խոսքը մասնավորապես վերաբերում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքում ընդգրկված ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածին որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ՀՀ քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածին, որը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն:
Պետք է տարբերակել այն անձանց շրջանակը, որոնց պետք է համարել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ, իսկ վերջիններիս էլ այնուհետեւ դիտել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 3111, 3112 եւ 3121-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության ենթակա սուբյեկտներ:
Կամ հակառակը՝ պետք է խնդրին առնչվող օրենքների մանրազնին ուսումնասիրություններով հանրային ծառայողների նկատմամբ քրեական պատասխանատվություն նախատեսող արարքները զանազանել տնտեսակարգի դեմ ուղղված համաբնույթ արարքներից, օրինակ՝ առեւտրային կաշառքից եւ այլն:
Չափազանց կարեւոր է նաեւ տարբերակել միեւնույն մասնագիտությամբ, սակայն տարբեր կարգավիճակներում հանդես եկող ու գործող անձանց կողմից կատարված հանցագործությունների քրեաիրավական որակումները:
Առանձնահատուկ քննության եւ ըստ այդմ կատարված արարքների քրեաիրավական ճիշտ որակումների համար կարեւոր նշանակություն ունի նաեւ պարզելու խնդրո առարկա հանդիսացող կազմակերպությանը ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ տրված գործառույթների բնույթը:
Հարկ կա ընդգծելու, որ կոռուպցիոն, հատկապես լատենտային բնույթի հանցագործությունների բարեհաջող բացահայտումների գործում չափազանց կարեւոր է նաեւ նյութերի խորացված, լրիվ ու արհեստավարժ նախապատրաստության պահանջի ապահովումը:
Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում պետական ծառայության մեջ ընդգրկված պաշտոնատար անձնաց կողմից կատարված կոռուպցիոն բնույթի չհամարվող այլ բնույթի հանցագործություններով հանցավորության վիճակը:
Վիճակը հստակ ու պատկերավոր լինելու համար նշենք, որ ուսումնասիրությունները կատարվել են այն պաշտոնատար անձնաց շրջանում, որոնց պաշտոնները թվարկված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում եւ հանդիսանում են որպես պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներ:
Դրանք են՝
Իշխանության ներկայացուցիչները
Ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք
• Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:
Ուսումնասիրություններից պարզվեց, որ մեր հանրապետությունում 2009թ. կոռուպցիոն բնույթի չհամարվող այլ կատեգորիայի հանցագործությունների համար դատապարտվել է ընդհանուր հաշվով 104 քրեական գործով 110 պաշտոնատար անձ:
2010թ. առաջին կիսամյակում այդ բնույթի գործերով դատապարտվել է 47 քրեական գործով 56 պաշտոնատար անձ:
Այսպիսով՝ մեկ եւ կես տարվա ընթացքում այլ բնույթի հանցագործություններով դատապարտվել է 151 քրեական գործով 166 պաշտոնատար անձ:
Նշված ժամանակահատվածում 41 քրեական գործով կոռուպցիոն չհամարվող տարբեր բնույթի այլ հանցագործությունների կատարման մեղադրանքով դատապարտվել է իշխանության 49 ներկայացուցիչ: Այսինքն՝ դրանք այն անձինք են, ովքեր քրեական օրենսդրության համաձայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայություն իրականացնելիս իրենց ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված են կարգադրիչ լիազորություններով:
Օրինակ՝ իշխանության 9 ներկայացուցիչ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ եւ 268-րդ հոդվածներով նախատեսված թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցավոր արաքների կատարման համար, իշխանության 3 ներկայացուցիչ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության համար, 7 անձ՝ կռվի բռնվելու եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Իշխանության ներկայացուցիչ համարվող 6 անձ դատապարտվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով խարդախության համար, 3 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով՝ գողություն կատարելու մեղադրանքով:
Դիտարկումներից երեւում է, որ վերոհիշյալից բացի իշխանության ներկայացուցիչներ են դատապարտվել նաեւ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված ավազակային հարձակման համար (1), 215-րդ հոդվածով՝ մաքսանենգության համար (1), 239-րդ հոդվածով՝ հրազենը անփութորեն պահելու համար (1), 235-րդ հոդվածով նախատեսված՝ ապօրինի զենք պահելու համար (1), 242-րդ հոդվածով նախատեսված՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեղադրանքով (2), ապօրինի ձեռնարկատիրությամբ զբախվելու համար (1):
Ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձանց կողմից կատարվել է ընդամենը մեկ հանցատեսակով, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար հանցավոր արարքներ, որոնցով 5 քրեական գործով դատապարտվել է 6 անձ:
Տարբեր բնույթի հանցագործությունների կատարման համար դատապարտվել են նաեւ պետական մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք:
Դրանցից մեկ անձ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով՝ կողոպուտ կատարելու համար, մեկ անձ՝ 296-րդ հոդվածով՝ ապօրինի անտառահատման համար, մեկ անձ՝ 177-րդ հոդվածով նախատեսված՝ գողություն կատարելու համար, երկու անձ՝ 179-րդ հոդվածով նախատեսված՝ յուրացում կատարելու մեղադրանքով, սպանություն կատարելու համար մեկ անձ՝ 104-րդ հոդվածով:
Պարզվում է, որ նշված կատեգորիայի պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանում երկու քրեական գործով երկու անձ պատասխանատվության են ենթարկվել նույնիսկ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով:
Հիշյալ ժամանակահատվածում տարբեր բնույթի հանցագործություններ կատարելու համար դատապարտվել են նաեւ առեւտրային կամ այլ կազմակերպություններում կարգադրիչ եւ կառավարչական գործառույթներ իրականացնող 11 պաշտոնատար անձ:
Վերոհիշյալ կատեգորիայի անձանցից 4-ը եղել են կանայք, ընդամենը 1-ն է եղել նախկինում դատված, 138-ը եղել են մինչեւ 50 տարեկան հասակի, իսկ դատապարտված անձանց 56 %-ը ենթարկվել են ազատազրկման ձեւով պատիժների: