Ինչպես հայտնի է, սովետական ագիտպրոպն աչքի էր ընկնում դեմագոգիայով և ցինիզմով։ Դա հատկապես ցայտուն դրսևորվում էր «ժողովուրդների հոր»՝ Ստալինի օրոք։ Հետո եկան ձնհալի ու լճացման տարիներ, բայց դեմագոգիան ու ցինիզմն իներցիայով պահպանվեցին։
Թվում էր, թե ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ կձերբազատվենք այդ ամենից, սակայն այդպես չեղավ։ Հիմա մենք ականատեսն ենք նեոբոլշևիկյան ցինիզմի և դեմագոգիայի։ ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված Սերժ Սարգսյանը, որպես սովետական ագիտպրոպի դպրոցն անցած և հայատյաց Կեվորկովի մոտ պրակտիկ հմտություններ ձեռքբերած գործիչ, փորձում է անկախ Հայաստանում կառավարել համայնավարներից սովորած մեթոդներով։ Արդյունքում՝ տեղեկատվական ու քաղաքական մթնոլորտը լցվել է գարշահոտությամբ։
Նախագահական նստավայրն այժմ վերածվել է «մուտիլովկաներ» արտադրող և էժանագին PR–ակցիաներ կազմակերպող գրասենյակի։ Այդ գործում ներգրավվել են ինչպես «անկախ» լրագրողները և «ընդդիմադիր» քաղաքական գործիչները, այնպես էլ, այսպես կոչված, «արագ արձագանքման խմբերը», որոնց իշխանական լրատվամիջոցները սիրում են «քաղաքացիական հասարակության առաջամարտիկներ» բարձրագոչ անվանումը տալ, և որոնց Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի մարդիկ «քսի» են տալիս իրենց պետք եղած ժամանակ ու վայրում։
Մի փոքր կուզենայի կանգ առնել այդ «արագ արձագանքման խմբերի» վրա։ Սրանք արտաքուստ ապաքաղաքական են և հիմնականում բնապահպանական ու պատմամշակութային (մայրաքաղաքի ճարտարապետական տեսք, առանձին շինությունների պահպանում և այլն) խնդիրներ են բարձրացնում, սակայն իրականում կառավարվում են Բաղրամյան 26–ի կողմից ու օգտագործվում որպես գործիք ներկլանային «ռազբորկաներում» և «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործում։
Ուշադրությու՛ն դարձրեք. Մաշտոցի պուրակի կամ ծառերի համար պայքարողներից շատերը ծպտուն անգամ չեն հանում, երբ, ասենք, ՀՀԿ–ն շրջիկ խմբերի միջոցով ԱԺ ընտրություններ է կեղծում և ոչնչացնում ՀՀ քաղաքական էկոլոգիան։ Սրանք ծպտուն չեն հանում նաև այն բիզնեսների դեմ, որոնք նախագահի նեղ շրջապատին են պատկանում և «պատահաբար» ակտիվանում են, երբ դա ձեռնտու է լինում նույն նախագահին կամ նրա շրջապատին և կազմակերպված է լինում ընդդեմ մեկի, ումից Բաղրամյան 26–ը ծրագրում է սեփականություն խլել։
Անշո՛ւշտ, Մաշտոցի պուրակի կանաչ գոտու պահպանման համար կռիվ տվող, Երևանի փակ շուկայի ապամոնտաժմանը դեմ հանդես եկող կամ Թեղուտի էկոհամակարգի համար պայքարողների մեջ շատ են անկեղծ մղումներով առաջնորդվողները, ինչպես նաև թամաշայի գնացող «ազնիվ քյարփինջները», ովքեր կապ չունեն նախագահական նստավայրի հետ, սակայն այն հանգամանքը, որ «ինքնաբուխ» ակցիաներն ակտիվորեն լուսաբանվում են նախագահականի վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցներով և լավ «ռասկրուտկա» արվում, թույլ է տալիս մեզ պնդելու, որ գործ ունենք «քաղաքացիական հասարակության» շահերի պաշտպանության անվան տակ անցանկալի մարդկանց դեմ պայքարելու և սեփականության գերկենտրոնացում ապահովելու հետ։
Նայե՛ք, թե ովքեր են հայտվում «դեպքի վայրում», և անմիջապես պարզ կդառնա, որ «քաղաքացիական հասարակության առաջամարտիկներ» անվան տակ գործ ունենք իշխանության շահերը պաշտպանող մինի–դհոլների հետ։ Ասել է թե՝ քաղաքական դաշտում ներդրած հաճախորդների հետ մեկտեղ Սերժ Սարգսյանի թիմն այդպիսիք ներդրել է նաև լրատվական դաշտում և «քաղաքացիական հասարակություն» կամ «հասարակական սեկտոր» կոչված տիրույթում։
Իշխանական լրատվամիջոցների զարմանալի օպերատիվությունը, ուղղորդված քարզչությունը և կողմնակալությունը կասկածի տեղ չեն թողնում, որ «ինքնաբուխ» կոչված ակցիաները, մեղմ ասած, այնքան էլ ինքնաբուխ չեն, իսկ ակտիվիստներից ոմանք այնքան էլ անկախ չեն։
Պատահական չէր, որ «ինքնաբուխ» գործողություններից հետո, օրինակ՝, Մաշտոցի պուրակում, հայտնվեց Սերժ Սարգսյանը և «ժողովրդի հոր» մինի–մոդելի շրջանակներում «լուծում» տվեց ամիսներ ձգվող խնդրին։ Բեմադրությունն այնքան անտաղանդ էր կազմակերպված, որ հիմա սկսել են այլ բաներ մտածել։
«Մաշտոցի պուրակի» շոուն, ի դեպ, ուներ ոչ միայն ու ոչ այնքան քարոզչական, որքան չերևացող՝ նեոբոլշևիկյան հայեցակարգով «յուրայիններին» վարկաբեկելու ֆունկցիա։ Բանն այն է, որ շարունակ տարածվում էր այն լուրը, թե «բուծիկների» տերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։ Այսինքն՝ նախագահականը նախկին քաղաքապետի դեմ շարունակում էր հակա–PR իրականացնելու գիծը՝ հասարակությանը տրամադրելով «չար» սեփականատիրոջ դեմ, ով երեխաների ձեռքից ուզում է խլել կանաչ գոտու վերջին մետրը։ Իշխանական քարոզչափուչիկը պայթեց, երբ Բեգլարյանը հանդես եկավ հայտարարությամբ ու ասաց, որ իրենք այդ ամենի հետ կապ չունեն և նույնպես գտնում են, որ Մաշտոցի պուրակում չարժե «բուծիկներ» կառուցել։ Սերժ Սարգսյանին դրանից հետո այլ բան չէր մնում անելու, քան գնալ պուրակ և «յանիմ» քաղաքապետ Տարոն ջանի վրա «աչոկներ» հավաքել։
Եվ այսպես, իշխանություններն ապատեղեկատվություն տարածող մամուլի միջոցներ ստեղծելուն զուգընթաց ստեղծել է նաև «փողոցային պայքարող խմբեր», որոնց միացել են նաև բանից անտեղյակները՝ վերածվելով իրական օլիգարխիայի՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարության կամակատարների։ Նկատենք, որ իշխանության «անտիօլիգարխ» կեղծ պայքարի արդյունքում վարկաբեկվում են այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքներ և այլն։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, մեր երկիրն ուզում է վերածել է մի մեծ «Մաշտոցի պուրակի», որտեղ պետք է պայքարի բեմադրություններ արվեն, մարդիկ իրար ծեծեն ու քաշքշեն, հասարակությունը հանդես գա բոլոր տիպի սեփականատերերի դեմ, իսկ հետո ինքը գա ու կախարդական փայտիկով լուծի խնդիրները՝ հընթացս դառնալով պետության միակ սեփականատերն ու տնօրենը։ Այս ամենը թույլ չտալու համար լավ առիթ կա՝ նախագահական ընտրությունը, որի ժամանակ պետք է իրական քաղաքացիական հասարակությունը դուրս գա պայքարի և կազմակերպի միակ ու իսկական «Օլիկ Գարխյանի» թաղումը՝ քաղաքական իմաստով, իհարկե։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Եթե Սերժ Սարգսյանն այդքան շատ է սիրում ցուցադրական տեսարանները և «էքկշըն» ոճի PR–ը, ապա նրան խորհուրդ կտանք այցելել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Տիգրան Մուկուչյանին դիմել հետևյալ խոսքերով. «Տիգրա՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ ԱԺ ընտրություններից հետո հայտարարված թվերը սիրուն չեն նայվում։ Մի հատ ձև գտի և դրանք փոխի»։
Ափսոս, բնապահպանական ակտիվիստները և «քաղաքացիական հասարակության առաջամարտիկներն» ավելի կարևոր գործով են զբաղված և «կակոյ նիբուծ» կեղծված ընտրությունների հարց չեն բարձրացնում, թե չէ Սերժը «նաղդ» ԿԸՀ գնացող էր։
Սերժ Սարգսյանի ագիտպրոպն ու «Մաշտոցի պուրակները»