Սիրիայի դեմ ռազմական գործողության դեպքում Իրանը կհարվածի Իսրայելին
Եթե արևմտյան երկրները ռազմական գործողություն սկսեն Սիրիայի դեմ, Իրանը հարված կհասցնի Իսրայելին։ Այսպիսի հայտարարություն է այսօր արել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
Լարիջանիի խոսքով՝ ԱՄՆ–ը չի հասկանում՝ ինչ է իրականում կատարվում տարածաշրջանում, և որն է իր տեղը։ Խոսնակը հայտարարել է, որ Սիրիան Լիբիա չէ, և որ «երկրորդ Բենգազիի» հետևանքները կազդեն նաև Պաղեստինի վրա։
Ավելի վաղ ՄԱԿ–ում ԱՄՆ–ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել էր, թե ԱՄՆ–ը կարող է շրջանցել ՄԱԿ–ի ԱԽ–ի որոշումը և ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ։ Ռազմական գործողության հնարավորության մասին հայտնել էր նաև Ֆրանսիայի նախագահը։ Ռազմական ճանապարհով խնդրի լուծման հնարավորության մասին հայտարարել էին Ավստրալիան և Բելգիան։