Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը՝ Մոսկվա):
Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին նոր նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ սա նոր խթան կդառնա հայ-նորվեգական հարաբերությունների առավել սերտացման և զարգացման համար: Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի ժողովրդին մեր պատմության դժվարին ժամանակներում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերված աջակցության և օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայիս գործունեությանը, իր առջև ծառացած մարտահրավերներին և միջեկեղեցական հարաբերություններին: