Լրահոս

27.05.2009 16:27


Ալեքս Քանանյան. «Մենք կողմ ենք քաղաքական դաշտը վերափոխելուն»

Ալեքս Քանանյան. «Մենք կողմ ենք քաղաքական դաշտը վերափոխելուն»

-Ճանապարհային քարտեզի ստորագրումը, հատկապես ապրիլի 23-ին, այլ կերպ, քան սրբապիղծ ոտնձգություն հայոց զոհերի հիշատակի հանդեպ և ծանրագույն ոտնձգություն Հայաստանի անվտանգության նկատմամբ, ես, անձամբ, բնութագրել չեմ կարող,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  դեռևս ձևավորման փուլում գտնվող «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքս Քանանյանը։

Նա նշել է, որ իրենք Արցախի հարցը և հայ-թուրքական հարաբերությունները դիտում են «միասնական՝ Հայաստանի պետականության վերականգման և ամրապնդման տիրույթում».

-Հայոց հայրենիքը՝ իր քաղաքակրթական, տարածքային, մշակութային և ներկայիս պետական բոլոր դրսևորումների մեջ, մեզ համար գերագույն կարգի, բացարձակ արժեք է։ Եվ ցանակացած անձ կամ քաղաքական ուժ, իսկ այսօր դա թե՛ իշխանությունն  է, և թե՛ ընդդիմությունը` ի դեմս առավել հայտնի դեմքերի, ընդունում են, ավելին՝ բանակցում են և բացահայտ խոսում ազատագրված տարածքի հանձնման, հայ-թուրքական մերձեցման քաղքականության` իբրև կենսական անհրաժեշտության մասին։ Մինչդեռ անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, թե որքան անմիջական և սարսափելի վտանգներով հղի է այդպիսի անմիտ և չկշռադատված քաղաքականությունն այդ հարցերում։ Եվ, ցավոք սրտի, ընդդիմության կարևորագույն դեմքերը նույնպես այս հարցում առաջնորդվում են միևնույն ռազմավարությամբ։ Տարբերություններն առկա են սոսկ գործադրման անէական մանրամասների մեջ։

Ա. Քանանյանն ասել է նաև, որ ՀՀ իշխանությունն ու ընդդիմությունն այդ առումով որոշակի սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար, և առհասարակ՝ անհրաժեշտ է նոր որակի քաղաքական դաշտ.

-Մենք կողմ չենք քաղաքական դաշտը քայքայելուն։ Մենք կողմ ենք քաղաքական դաշտը վերափոխելուն։

Այս խորագրի վերջին նյութերը