Բելառուսում, մայիսի 25-27-ին տեղի են ունեցել Պոլոցկ քաղաքի 1150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ, որին մասնակցել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Հայաստանի Ալավերդիի քաղաքապետը, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մայիսի 25-ին Պոլոցկի կենտրոնական առափնյա փողոցում տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված խաչքարի հիմնաքարը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Պոլոցկի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Մայիսի 26-ին Պոլոցկի քաղաքային թիվ 2 գիմնազիայում կայացել է «Իմ Հայաստանը» թեմայով շարադրության եւ «Հայաստանը բելառուս երեխաների աչքերով» նկարների մրցանակաբաշխությունները:
Նույն օրը Պոլոցկի կենտրոնական գրադարանում կայացել է հայ տպագրական գրքի 500-ամյակին նվիրված հայկական գրքերի, ինչպես նաեւ «Հայաստան» թեմայով լուսանկարների ցուցահանդես:
Ներկայացված գրքի ցուցանմուշներն Ալավերդիի քաղաքապետը Լոռիի մարզպետարանի անունից փոխանցել է տեղի գրադարանին:
Մայիսի 26-ին Ալավերդի եւ Պոլոցկ քաղաքների միջեւ կնքվել է քույր քաղաքների կարգավիճակ հաստատելու մասին համաձայնագիր:
Միջոցառումներին հանդես է եկել հայ համայնքի «Էրեբունի» պարային համույթը:
Ալավերդին ու Պոլոցկը քույրացել են