Լրահոս

01.06.2012 20:53


Տիմոշենկոյի կուսակցությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին խնդրում է պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի մի շարք պաշտոնյաների նկատմամբ

Տիմոշենկոյի կուսակցությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին խնդրում է պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի մի շարք պաշտոնյաների նկատմամբ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած  «Բատկիվշչինա» կուսակցությունը ԱՄՆ-ին ու Եվրամիության երկրներին է փոխանցել այն ուկրաինացի պաշտոնյաների ցանկը, որոնց նկատմամբ խնդրում է կիրառել պատժամիջոցներ: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի՝ կուսակցության ներկայացուցիչ, Ռադայի պատգամավոր Անդրեյ Շկիլը լրագրողներին հայտնել է, թե «Բատկիվշչինան» երկու ցուցակ է ուղարկել` մեկում կա չինովնիկների, քաղաքական գործիչների, դատախազության ու Անվտանգության ծառայության աշխատակիցների 13 ազգանուն, երկրորդ ցուցակն ավելի ընդգրկուն է` ներառում է 54 ազգանուն:

Առաջին խմբում են հայտնվել մասնավորապես Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա ավագ որդին` Ալեքսանդր Յանուկովիչը, նախագահի խորհրդական Անդրեյ Պորտնովը, Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Լևոչկինը, վարչապետ Նիկոլայ Ազարովը, արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: 
Ընդլայնված ցուցակում առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի Գլխավոր դատախազության 11 ներկայացուցչի ու 11 դատավորի նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը