Ռուստատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 4–ին Առաջին ալիքով Վլադիմիր Պոզների հյուրը կլինի։
Պոզները Մեդվեդևին մայիսի 29–ին Առաջին ալիքի եթեր էր հրավիրել և առաջարկել պատմել, թե ինչու «Միասնական Ռուսաստանի» պատվիրակները նրան միաձայն ընտրեցին իրենց կուսակցության նախագահ։
«Այնտեղ, որտեղ հավաքվում է մի քանի հարյուր մարդ կամ նույնիսկ հարյուր մարդ, անպայման մեկը դեմ կլինի, անպայման մեկը ձեռնպահ կլինի։ Մինչդեռ այդ կուսակցության համագումարում ոչ մի ձայն չեղավ ընդդեմ Մեդվեդևի թեկնածության։ Դուք հասկանո՞ւմ եք, որ այդպես չի լինում»,–հայտարարել էր Պոզները՝ դիմելով իր հեռուստադիտողներին։
Հատուկ Մեդվեդևի հետ թողարկման համար հաղորդման հեռարձակումը մեկ ժամ առաջ է բերվել՝ 22։30–ին։
Մինչ այս, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Մեդվեդևը հյուրի կարգավիճակով երբևէ չեն եղել ռուսական դաշնային հեռուստաալիքներում։
Մեդվեդևը Պոզների հաղորդմանը հյուր կգնա