Մուբարաքի դատավճռի հրապարակումը կպաշտպանեն 160 տանկ և 20 հազ. ոստիկան
Կահիրեի դատարանն այսօր կհնչեցնի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի դատավճիռը։ Դատավճռի հրապարակումը տեղի է ունենալու ոստիկանական ակադեմիայի շենքում, և ակնկալվում է, որ այդտեղ կտեղափոխվեն անվտանգության ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացնում է «Ռադիո Մայակ»–ը։
Ըստ լրատվամիջոցի՝ քաղաքի անվտանգությունը մասնավորապես կապահովեն 20 հազ. ոստիկան և մոտ 160 տանկ։ Մուբարաքից բացի, մեղադրվում են նաև նրա երկու որդիները, ինչպես նաև երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբու ալ Ադլիին ու վերջինիս 6 խորհրդականները։ Եթե դատարանը մեղադրական դատավճիռ ներկայացնի, ապա Մուբարաքին կարող է սպառնալ մահապատիժը։
Մուբարաքի դատավճռի հրապարակումը կպաշտպանեն 160 տանկ և 20 հազ. ոստիկան
Կահիրեի դատարանն այսօր կհնչեցնի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի դատավճիռը։ Դատավճռի հրապարակումը տեղի է ունենալու ոստիկանական ակադեմիայի շենքում, և ակնկալվում է, որ այդտեղ կտեղափոխվեն անվտանգության ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացնում է «Ռադիո Մայակ»–ը։
Ըստ լրատվամիջոցի՝ քաղաքի անվտանգությունը մասնավորապես կապահովեն 20 հազ. ոստիկան և մոտ 160 տանկ։
Մուբարաքից բացի, մեղադրվում են նաև նրա երկու որդիները, ինչպես նաև երկրի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբու ալ Ադլիին ու վերջինիս 6 խորհրդականները։ Եթե դատարանը մեղադրական դատավճիռ ներկայացնի, ապա Մուբարաքին կարող է սպառնալ մահապատիժը։