Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ,
Այս օրերին թուրքական և հայկական մի քանի լրատվամիջոցներ հաղորդագրություններ և տեսագրություններ տարածեցին, որ սույն թվականի մայիսի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հյուսեին Ավին Կարսլիօղլուն այցելել է Քյոլնում գործող հայ առաջնորդանիստ եկեղեցի և այնտեղ հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, արժանացել ջերմ հյուրասիրության։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչությունը հայտնում է, որ սույն հանդիպման մասին տեղյակ չեն եղել և այս հանդիպմանը չեն մասնակցել ո՛չ խորհրդի վարչությունը, ո՛չ խորհրդի կառույցները` 12 հայկական համայքներ, կազմակերպություններ ու միություններ, և ո՛չ էլ խորհրդին անդամակցող անհատ անդամները։
Ուստի Գերմանիայում թուրք դեսպանի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Առաջնորդարան այցելության նպատակների և հանդիպման մասին Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչությունը որևէ տեղեկություն տալ չի կարող։ Այս հարցով հետաքրքրվողներին խնդրում ենք ուղիղ դիմել Գերմանահայոց թեմի Առաջնորդարան։

Հարգանքներով`
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչություն
Մայնի Ֆրանկֆուրտ