Լոնդոնյան հանրահայտ«Բիգ Բեն»-ը կարող է դառնալ «Եղիսաբեթի աշտարակ»
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որն առաջարկում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը համարվող «Բիգ Բեն» աշտարակը վերանվանել Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի պատվին՝ դարձնելով «Եղիսաբեթի աշտարակ»։ Այս մասին գրում է «Դեյլի մեյլ»–ը։
Միաժամանակ նշվում է, որ թեև աշտարակի անվանումը պաշտոնապես կփոխվի, խոսակցականում այն կշարունակի անվանվել «Բիգ Բեն»։
Նախաձեռնությունը ողջունել է 331 պատգամավոր, այդ թվում նաև երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ Օրինագիծը խորհրդարանում կքննարկվի մինչև հունիսի վերջը։