Լրահոս

02.06.2012 10:46


Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելել են օգտվել սոցիալական կայքերից

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելել են օգտվել սոցիալական կայքերից

Իսպանիայի հավաքականի ղեկավարությունը  հավաքականի ֆուտբոլիստներին արգելել է օգտվել սոցիալական կայքերից, ինչպես նաև միկրոբլոգներում գրառումներ կատարել։ Այս մասին համացանցում հայտարարել են հավաքականի անդամներ Սեսկ Ֆաբրեգասը, Վիկտոր Վալդեսը և Խերարդ Պիկեն։ Վալդեսն իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հուսով եմ՝ հաջորդ անգամ մենք այստեղ կհանդիպենք այն բանից հետո, երբ կդառնանք Եվրոպայի չեմպիոն»։

Արգելքը կգործի Եվրոպայի առաջնության մեկնարկից մինչև եզրափակիչ հանդիպման ավարտը:

Հատկանշական է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ կիրառվել էր նույն արգելքը։ Ինչպես հայտնի է, այդ ժամանակ Իսպանիան հռչակվեց աշխարհի չեմպիոն։   

Այս խորագրի վերջին նյութերը