Լրահոս

02.06.2012 12:28


Մեկնարկել է մանկական մյուզիքլների փառատոնի 2-րդ փուլը

Մեկնարկել է մանկական մյուզիքլների փառատոնի 2-րդ փուլը

Այսօր Համազգային պետական թատրոնում մեկնարկել է «Հազարան բլբուլ» մանկապետանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որը շարունակվելու է նաև հունիսի 3-ին և 4-ին:

Համազգային թատրոնի բեմում մանկական երգի, պարի և թատերախաղի իսկական տոն է, յուրաքանչյուր բեմադրությունում ընդգրկված են տասնյակ երեխաներ Երևանից ու մարզերից:

Փառատոնին մասնակցում են ինչպես արվեստի և երաժշտական կրթօջախների սաները, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտները:

Երկրորդ փուլում հաղթած խմբերը հունիսի 7-ին` ժամը 14:00-ին, հանդես կգան եզրափակիչ գալա համերգով, որը տեղի կունենա Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներին որպես մրցանակ կհանձնվեն Գուրգեն Գադաչիկի հեղինակային աշխատանքները:

 

Մրցույթ-փառատոնն անցկացվում է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

 Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է: 

Այս խորագրի վերջին նյութերը