Կարինե Նալչաջյան. «Բուհական քննության հաջողությամբ կամ անհաջողությամբ կյանքը չի ավարտվում»
–Եթե մարդիկ իմանան, որ քննություններն արդար են լինելու, սթրեսի քանակը կնվազի,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Դիմորդները և նրանց հարազատները բուհական ընդունելության քննությունների ընթացքում հիմնականում սթրեսային վիճակի մեջ են հայտնվում։ Ըստ Նալչաջյանի՝ դա նորմալ է, սակայն մեր իրականության մեջ այդ երևույթը շատ հաճախ ավելի բուռն է արտահայտվում, ինչը հանգեցնում է հոգեբանական ծայրահեղ վիճակների։
Միաժամանակ հոգեբանը կոչ է արել սթափ կերպով գնահատել յուրաքանչյուր դիմորդի սեփական հնարավորությունները, քանի որ ինքնագնահատականի անհիմն բարձրացման պարագայում անհաջողությունը շատ սուր հետևանքներ է ունենում.
–Այն մարդիկ, ովքեր իրենց հնարավորություններն ավելի ճիշտ են գնահատում և համոզված են, որ քննություններն արդար են անցնում, սթրեսային իրավիճակը նրանց մոտ նվազում է։
Փորձագետը ընդգծել է , որ թեև բուհ ընդունվելը շատ կարևոր իրադարձություն է, սակայն դրանով կյանքը չի ավարտվում և պետք չէ դա դիտարկել որպես կյանքի նպատակ.
– Դիմորդն ու ծնողը պետք է հասկանան, որ քննության հաջողությունն ու անհաջողությունը ճակատագրական չէ, որ դրանով կյանքը չի ավարտվում։ Ծնողները պետք է կարողանան հնարավորություն ստեղծել, որ երեխան գիտելիքներ ստանա, բայց չի կարելի դա դարձնել ճակատագրական ինչ-որ բան, քանի որ բուհ ընդունվել-չընդունվելը ամենևին էլ ինչ-որ բանի վերջը չէ. եթե երեխան սովորելու ցանկություն ունի, նա կընդունվի և կսովորի։