Լրահոս

22.11.2010 00:04


Հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է

Ի լրումն նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տարածված հաղորդագրությունների' ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարողզչության բաժինը տեղեկացնում է, որ առաջ են քաշվել մի քանի վարկածներ, կատարվել են առաջին անհետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների' հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց սպանություն» կետով: Նախաքննությունը շարունակվում է»:

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, ժամը 24։00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ:

Ըստ նախաքննության արդյունքում ճշտված տեղեկությունների՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ' Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Նույն միջադեպի հետևանքով հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ' Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից։
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը