Լրահոս

02.06.2012 13:20


Մուբարաքը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Մուբարաքը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Կահիրեի դատարանն այսօր հնչեցրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաբերյալ դատավճիռը. Մուբարաքը մեղավոր է ճանաչվում բողոքի ցույցի մասնակիցների վրա կրակ բացելու համար ու դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

Տեղեկացնենք, որ մեղադրող կողմը Մուբարաքի համար մահապատիժ էր պահանջում։

Ավելացնենք, որ նույն գործով մեղադրվող՝ Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին նույնպես դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը