Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը Լոս Անջելեսի` ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում
Հունիսի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` «Երևակայական բնապատկերներ» խորագրով: Ցուցահանդեսի շրջանակներում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները:
Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:
ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով «Հայաստանի տանը» Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը ուղղված է համայնքի նշանավոր դեմքերին առավելագույնս ճանաչելի դարձնելուն և այն շարունակական կլինի:
Ցուցահանդեսին ներկա էին և ելույթի խոսքով հանդես եկան նաև Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն, և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորյա Օբերսթայնը:
Հայտնի նկարիչը բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Անվանի նկարիչը այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ–ում: