Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը «Ժառանգություն»–ում միանշանակ չի ընդունվել
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցությունն ընտրել է իր վարչության նոր կազմը, որն էլ 15 րոպեից պետք է քննարկի այսօրվա համագումարում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկները։ Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը «Ժառանգություն»–ում միանշանակ չի ընդունվել, քանի որ մեծ ռիսկ էր պարունակում այսպիսի ընտրություններից հետո, երբ չկա ամբողջական վերլուծություն
–Բայց նախագահը պնդեց և այդ համարձակությունն իսկապես արդարացրեց։ Անբնական կլիներ, որ չլիներ դժգոհություն այսպիսի ընտրություններից հետո, բայց նաև անբնական կլիներ, որ անտեսեինք դրանք, անբնական կլիներ, եթե ունենայինք կատարյալ ցուցակ,–ասել է Ռ. Հակոբյանը։
Նա նկատել է, որ առաջիկայում իրենց լուրջ աշխատանք է սպասում և վարչության նոր կազմն ի վիճակի է այլընտրանք ստեղծել առաջիկա ընտրություններում։
Մոտ ապագայում «Ժառանգության» խորհուրդն ընդլայնված կազմով նիստ կհրավիրի և կքննարկի հետագա անելիքների հարցը։

7or.am