Լրահոս

02.06.2012 18:42


Հայ երիտասարդ գինեգործների ուսումնական այց Ավստրիայի գինեգործական շրջաններ

Հայ երիտասարդ գինեգործների ուսումնական այց Ավստրիայի գինեգործական շրջաններ

Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ` 12 հայ երիտասարդ գինեգործներ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ և փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ) մասնակցեցին 2012թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին:

            Նախաձեռնության իրականացմանն աջակցել են Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁԶԱԿ), ավստրիական «PANPLAN» խորհրդատվական ընկերությունը ու Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:

            Ուսումնառության ժամանակ մասնակիցներն այցելեցին գինեգործական տարբեր դպրոցներ, խաղողի այգիներ, գինեգործների և գինեվաճառների Ավստրիայի հիմնական գինեգործական շրջաններում` Աուերսթալ, Կլոսթերնոյբուրգ, Լանգենլոիս, Ռորեն, Կրեմս, Այզենշթադ, Թրաուսդորֆ, Կայնդորֆ, Զիլբերբերգ, Կոբենցլ, Վիեննա, Շթիֆթ Գյոթվայգ: Գիտելիքներ ձեռք բերեցին Ավստրիայի խաղողի տարբեր սորտերի մշակման, աճեցման, արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման և մարքեթինգի վերաբերյալ: Կատարեցին փորձի փոխանակում և կապեր հաստատեցին ավստրիացի գինեգործների և գինեվաճառների հետ:

            Ուսումնառության ավարտի կապակցությամբ երիտասարդ գինեգործները հյուրընկալվեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանի, Ավստրիայի Արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչության պետ Տիկին Հայդամարիա Գյուրերի և Հայաստանում ու Ուզբեկստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան դոկտոր Ալոիս Կրաուտի կողմից: Երիտասարդ գինեգործներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր: 

Այս խորագրի վերջին նյութերը