Լրահոս

02.06.2012 18:15


Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետի պաշտոնում առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը

Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետի պաշտոնում առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը Հանրապետականի գործադիր մարմնի նիստում  վարչապետի պաշտոնում առաջարկել է առաջադրել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Առաջարկը միաձայն ընդունվել է կուսակիցների կողմից:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով` նիստում վարչապետի թեկնածության առաջադրումից բացի այլ հարցեր չեն քննարկվել: Չի քննարկվել նաև, թե քանի նախարարական պորտֆել բաժին կհասնի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին:

Հարցերին, թե արդյոք կպահպանվի կառավարության հիմնական կազմը, կստեղծվե՞ն նոր նախարարություններ, Շարմազանովը կրկնեց, թե դրանց վերաբերյալ քննարկում չի եղել, մեկնաբանելն անիմաստ է համարում: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը