Լրահոս

03.06.2012 13:09


Զուգարանի թուղթ վաճառելու պատրվակով

Զուգարանի թուղթ վաճառելու պատրվակով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կենդանաբանական այգուց բերման են ենթարկել 1985թ. ծնված Արտավազդ Ս.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 31-ին՝ ժամը 12։30-ին, զուգարանի թուղթ վաճառելու պատրվակով մտել է 1980թ. ծնված Լուսինե Գ.-ին պատկանող բնակարան և գողացել 2 ձայնագրիչ և 1 ականջակալ` պատճառելով 110 000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը