Լրահոս

03.06.2012 17:17


Փարաջանովի տուն-թանգարանի մոտակայքում ժայռաբեկորների արանքը մարդ է ընկել

Փարաջանովի տուն-թանգարանի մոտակայքում ժայռաբեկորների արանքը մարդ է ընկել

Մայիսի 2-ի գիշերը ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Փարաջանովի տուն-թանգարանի մոտակայքում, ժայռաբեկորների արանքը մարդ է ընկել, և անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: 

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին դուրս են բերել Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 1976 թվականին ծնված Է. Գիզօղլյանին: Վերջինը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը