Ինչպես և սպասվում էր, Սերժ Սարգսյանը, առաջնորդվելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց և չփոխեց վարչապետին։ Նախագահը, հավանաբար, հաշվի առավ այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն «դարձավ», Գյումրին տեխնոպարկի ու ծովափնյա քաղաքի «վերածվեց», Ջերմուկում մոծակ այլևս «չմնաց», կովերի պտուկները հայտնի դեպքերից հետո բացառապես գոլ ջրով «լվացվեցին» և Հայաստանի տնտեսությունն անճանաչելիորեն «բարեշրջվեց»։ Այսքանից հետո, թերևս, սխալ կլիներ փորձած թանն անփորձ մածունով փոխելը, և ՀՀԿ ղեկավարը հենց այդպես էլ վարվեց։
Անհասկանալի է մնում միայն այն, թե ինչու էին մեկ ամիս շարունակ բազմաչարչար ընտրողներին համոզում, թե պետք է հավատալ, որ փոխել։ Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը, շատ լավ տեղյակ լինելով մայիսի 6–ի «ընտրությունների» իրական պատկերին և տեսնելով, որ բացի բազմակի քվեարկություններ ապահոված շրջիկ խմբերից ու ընտրակաշառք վերցրածներից, ՀՀԿ–ին համարյա ոչ ոք չի հավատացել՝«ինադ» է ընկել ու չի փոխել վարչապետին։
Տիգրան Սարգսյանն այժմ լծվել է կառավարության նոր ծրագրի մշակման գործին և քսանօրյա ժամկետում պետք է ներկայանա Շուշան Պետրոսյանով և Խոսրով Հարությունյանով,Հայկ Բաբուխանյանով ու Մանվել Գրիգորյանով հզորացած ԱԺ–ին։
Հիմա ճիշտ ժամանակն է հիշել, թե ինչ ծրագիր էր ներկայացրել «նորաթուխ» վարչապետը նախորդ չորս տարիների համար, ինչ խոստումներ էր տվել, և ինչ ունենք այսօր։
Եվ այսպես, 2008–ի մարտի 1–ի դեպքերից հետո ձևավորված կառավարության ղեկավար, քաղաքացի Տիգրան Սուրենի Սարգսյանը Հայաստանի հանրությանը, բացի «միջազգային» մասշտաբի խոստումներից, տվել էր նաև մանր–մունր այնպիսի խոստումներ, ինչպիսիք են.
–ՀՆԱ տարեկան 8-10 տոկոս իրական աճ,
–ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ,
–աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։
«Բարեպաշտներով» համալրված Կառավարությունն էլի մի շարք կոնկրետ խոստումներ էր տվել, բայց թվարկածն էլ հերիք է, որպեսզի Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանն անբավարար գնահատվի, քանզի 2008–ից հետո մենք ունեցել ենք ոչ թե ՀՆԱ աճ, այլ 2009թ. աշխարհում ամենամեծ անկումն արձանագրած տնտեսությունը(ՀՀ դրամով՝ -14,4 %, իսկ դոլարային արտահայտությամբ՝ ավելի քան 35 տոկոսանոց անկում), որը դեռ չի վերականգնվել։ Աղքատության մակարդակը ոչ թե նվազել է, այլ աճել (ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ բնակչության ավելի քան 35%–ը աղքատ է), իսկ ներդրումների աճի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ կա կապիտալի արտահոսք, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգին բիզնես դասի զգալի մասը չի վստահում։
Եթե այս իշխանության օրոք աճ արձանագրվել է, ապա միայն արտագաղթի տեմպերի և պետության արտաքին պարտքի ավելացման տեսքով։ Հա, չմոռանամ՝ նաև գների աճ է տեղի ունեցել։
Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժե Տիգրան Սարգսյանի ներկայացվելիք նոր ծրագիրը, որը պետք է դեմքի լուրջ արտահայտությամբ պաշտպանեն հին ու նոր ՀՀԿ–ականները և ինքնալուծարման ենթարկված ՕԵԿ–ը։ Այս ամենն անչափ ծիծաղելի կլիներ, եթե մեզ հետ չպատահեր և չվերածվեր տրագիկոմեդիայի։ Ինչևէ։
Հանուն արդարության պետք է նշել, որ Տիգրան Սարգսյանի տված խոստումները և ձախողումները մանկական չարաճճիություններ են Սերժ Սարգսյանի տված խոստումների և ձախողումների ֆոնին։
Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը 2007–ի խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլում խոստացել էր Հայաստանը դարձնել նանոտեխնոլոգիաների երկիր, իսկ դրանից շատ առաջ զբաղված էր «Արմենիկումի» միջոցով ՁԻԱՀ–ի հարցերը միջազգային մակարդակով լուծելով։
Բացի այդ՝ ՀՀԿ 2007թ. նախընտրական ծրագրով խոստացվել էր.
–հինգ տարվա ընթացքում կրկնապատկել ՀՆԱ–ն,
–աղքատության մակարդակը նվազեցնել 1,5 անգամ,
–աշխատավարձը բարձրացնել 2 անգամ,
–ապահովել արտահանման կրկնակի աճ,
–ներդրումներն ավելացնել 3 անգամ,
–կենսաթոշակները և նպաստները բարձրացնել 2,5 անգամ։
Կարծում եմ, որ մեկնաբանությունների կարիք չկա։
Նախագահականում հայտնվելուց հետո Սերժ Սարգսյանը խոստացավ նաև «նախաձեռնողական» դարձնել ՀՀ արտաքին քաղաքականությունը, բայց «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում մենք, պատկերավոր ասած, վերածվեցինք գնդակի, իսկ «նախաձեռնողականության» ձեռքբերում հայտարարվեց այն, որ տարածաշրջանային այցով նաև մեզ մոտ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը գիշերեց Երևանում։
Ս. Սարգսյանը չորս տարի առաջ խոսում էր Իրան–Հայաստան երկաթգծից, նոր ատոմակայանից, Հյուսիս–հարավ մայրուղուց և բազմամիլիոնանոց ծրագրեր ֆինանսավորելու համար ստեղծվող Համահայկական բանկից, սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, սրանք ընդամենը բառեր էին, բառեր, բառեր...
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պետական կառավարման ոլորտում Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ձախողվել են և այդ առումով միմյանց արժանի են ու մեկը մյուսի համար անփոխարինելի։ Նախագահը մեծ դժվարությամբ կարող էր գտնել երկրորդ Տիգրան Սարգսյանին, ու դա է պատճառը, որ վարչապետը մնաց իր տեղում։
Հաշվի առնելով որոշ «նրբություններ»՝ կարող ենք ասել, որ Տիգրանի մնայունության գլխավոր գաղտնիքն այն է, որ նա հետևողականորեն կյանքի է կոչում Սերժ Սարգսյանի՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագիրը և հետևաբար դրական է գնահատվում Բաղրամյան 26–ի կողմից։ Ոչինչ, որ այդ ընթացքում Հայաստանի տնտեսությունն է տուժում։ Նախագահն իր ենթակաների արդյունավետության գնահատման այլ չափորոշիչներ և սանդղակ ունի։ Տիգրան Սարգսյանն այդ առումով իրեն հավասարը չունի՝ նպաստում է տնտեսության գերկենտրոնացմանը, դրսից վարկ է բերում ու «համապատասխան» ձևով բաշխում։
Տիգրան Սարգսյանը յուրօրինակ ինդիկատոր է։ Նրա մնալը նշանակում է, որ մեր երկրում բան չի փոխվելու, բիզնես միջավայրը չի լավանալու, աղքատությունը խորանալու է և տնտեսության գերկենտրոնացումը նոր թափ է հավաքելու։ Այսինքն՝ եթե փոփոխություն լինելու է, ապա միայն բացասական նշանով։
Նկատենք, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում թողնելով՝ Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետում հանրության ամենալայն շրջանակներին ու հասկացնում, որ իր համար տնտեսության կառավարման մեջ այլ գերակայություններ կան, և որ իր անձնական շահը վեր է ամեն ինչից։
Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնին վերստին առաջարկելով Տիգրան Սարգսյանին, անկախ իր կամքից՝ ուղղակի մեսիջ է հղում հանրությանը, ըստ որի՝ եթե մարդիկ դժգոհ են երկրում առկա սոցիալ–տնտեսական իրավիճակից, պետական կառավարման որակից ու շատերին հոգնեցրած կադրերից, ապա պետք է, ի հեճուկս վարչապետի, ոչ թե արտագաղթեն, այլ մնան Հայաստանում ու նախևառաջ փոխեն ՀՀ նախագահին։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաներով Սերժ Սարգսյանը փոփոխությունների ձգտող մարդկանց համար այլ տարբերակ չի թողել, քան հեղափոխությունը, ապա նախագահական ընտրությունների ժամանակ, ցավոք սրտի, ցնցումներից խուսափել հնարավոր չի լինելու։
Շատ չմնաց, շուտով ամեն ինչ պարզ կդառնա։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Երրորդ տարբերակ չկա։
Տիգրան Սարգսյանը՝ ինդիկատոր
Ինչպես և սպասվում էր, Սերժ Սարգսյանը, առաջնորդվելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեց և չփոխեց վարչապետին։ Նախագահը, հավանաբար, հաշվի առավ այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն «դարձավ», Գյումրին տեխնոպարկի ու ծովափնյա քաղաքի «վերածվեց», Ջերմուկում մոծակ այլևս «չմնաց», կովերի պտուկները հայտնի դեպքերից հետո բացառապես գոլ ջրով «լվացվեցին» և Հայաստանի տնտեսությունն անճանաչելիորեն «բարեշրջվեց»։ Այսքանից հետո, թերևս, սխալ կլիներ փորձած թանն անփորձ մածունով փոխելը, և ՀՀԿ ղեկավարը հենց այդպես էլ վարվեց։
Անհասկանալի է մնում միայն այն, թե ինչու էին մեկ ամիս շարունակ բազմաչարչար ընտրողներին համոզում, թե պետք է հավատալ, որ փոխել։ Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը, շատ լավ տեղյակ լինելով մայիսի 6–ի «ընտրությունների» իրական պատկերին և տեսնելով, որ բացի բազմակի քվեարկություններ ապահոված շրջիկ խմբերից ու ընտրակաշառք վերցրածներից, ՀՀԿ–ին համարյա ոչ ոք չի հավատացել՝ «ինադ» է ընկել ու չի փոխել վարչապետին։
Տիգրան Սարգսյանն այժմ լծվել է կառավարության նոր ծրագրի մշակման գործին և քսանօրյա ժամկետում պետք է ներկայանա Շուշան Պետրոսյանով և Խոսրով Հարությունյանով, Հայկ Բաբուխանյանով ու Մանվել Գրիգորյանով հզորացած ԱԺ–ին։
Հիմա ճիշտ ժամանակն է հիշել, թե ինչ ծրագիր էր ներկայացրել «նորաթուխ» վարչապետը նախորդ չորս տարիների համար, ինչ խոստումներ էր տվել, և ինչ ունենք այսօր։
Եվ այսպես, 2008–ի մարտի 1–ի դեպքերից հետո ձևավորված կառավարության ղեկավար, քաղաքացի Տիգրան Սուրենի Սարգսյանը Հայաստանի հանրությանը, բացի «միջազգային» մասշտաբի խոստումներից, տվել էր նաև մանր–մունր այնպիսի խոստումներ, ինչպիսիք են.
–ՀՆԱ տարեկան 8-10 տոկոս իրական աճ,
–ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ,
–աղքատության էական հաղթահարում՝ արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ։
«Բարեպաշտներով» համալրված Կառավարությունն էլի մի շարք կոնկրետ խոստումներ էր տվել, բայց թվարկածն էլ հերիք է, որպեսզի Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանն անբավարար գնահատվի, քանզի 2008–ից հետո մենք ունեցել ենք ոչ թե ՀՆԱ աճ, այլ 2009թ. աշխարհում ամենամեծ անկումն արձանագրած տնտեսությունը (ՀՀ դրամով՝ -14,4 %, իսկ դոլարային արտահայտությամբ՝ ավելի քան 35 տոկոսանոց անկում), որը դեռ չի վերականգնվել։ Աղքատության մակարդակը ոչ թե նվազել է, այլ աճել (ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ բնակչության ավելի քան 35%–ը աղքատ է), իսկ ներդրումների աճի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ կա կապիտալի արտահոսք, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգին բիզնես դասի զգալի մասը չի վստահում։
Եթե այս իշխանության օրոք աճ արձանագրվել է, ապա միայն արտագաղթի տեմպերի և պետության արտաքին պարտքի ավելացման տեսքով։ Հա, չմոռանամ՝ նաև գների աճ է տեղի ունեցել։
Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժե Տիգրան Սարգսյանի ներկայացվելիք նոր ծրագիրը, որը պետք է դեմքի լուրջ արտահայտությամբ պաշտպանեն հին ու նոր ՀՀԿ–ականները և ինքնալուծարման ենթարկված ՕԵԿ–ը։ Այս ամենն անչափ ծիծաղելի կլիներ, եթե մեզ հետ չպատահեր և չվերածվեր տրագիկոմեդիայի։ Ինչևէ։
Հանուն արդարության պետք է նշել, որ Տիգրան Սարգսյանի տված խոստումները և ձախողումները մանկական չարաճճիություններ են Սերժ Սարգսյանի տված խոստումների և ձախողումների ֆոնին։
Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը 2007–ի խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլում խոստացել էր Հայաստանը դարձնել նանոտեխնոլոգիաների երկիր, իսկ դրանից շատ առաջ զբաղված էր «Արմենիկումի» միջոցով ՁԻԱՀ–ի հարցերը միջազգային մակարդակով լուծելով։
Բացի այդ՝ ՀՀԿ 2007թ. նախընտրական ծրագրով խոստացվել էր.
–հինգ տարվա ընթացքում կրկնապատկել ՀՆԱ–ն,
–աղքատության մակարդակը նվազեցնել 1,5 անգամ,
–աշխատավարձը բարձրացնել 2 անգամ,
–ապահովել արտահանման կրկնակի աճ,
–ներդրումներն ավելացնել 3 անգամ,
–կենսաթոշակները և նպաստները բարձրացնել 2,5 անգամ։
Կարծում եմ, որ մեկնաբանությունների կարիք չկա։
Նախագահականում հայտնվելուց հետո Սերժ Սարգսյանը խոստացավ նաև «նախաձեռնողական» դարձնել ՀՀ արտաքին քաղաքականությունը, բայց «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում մենք, պատկերավոր ասած, վերածվեցինք գնդակի, իսկ «նախաձեռնողականության» ձեռքբերում հայտարարվեց այն, որ տարածաշրջանային այցով նաև մեզ մոտ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը գիշերեց Երևանում։
Ս. Սարգսյանը չորս տարի առաջ խոսում էր Իրան–Հայաստան երկաթգծից, նոր ատոմակայանից, Հյուսիս–հարավ մայրուղուց և բազմամիլիոնանոց ծրագրեր ֆինանսավորելու համար ստեղծվող Համահայկական բանկից, սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, սրանք ընդամենը բառեր էին, բառեր, բառեր...
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պետական կառավարման ոլորտում Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը ձախողվել են և այդ առումով միմյանց արժանի են ու մեկը մյուսի համար անփոխարինելի։ Նախագահը մեծ դժվարությամբ կարող էր գտնել երկրորդ Տիգրան Սարգսյանին, ու դա է պատճառը, որ վարչապետը մնաց իր տեղում։
Հաշվի առնելով որոշ «նրբություններ»՝ կարող ենք ասել, որ Տիգրանի մնայունության գլխավոր գաղտնիքն այն է, որ նա հետևողականորեն կյանքի է կոչում Սերժ Սարգսյանի՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագիրը և հետևաբար դրական է գնահատվում Բաղրամյան 26–ի կողմից։ Ոչինչ, որ այդ ընթացքում Հայաստանի տնտեսությունն է տուժում։ Նախագահն իր ենթակաների արդյունավետության գնահատման այլ չափորոշիչներ և սանդղակ ունի։ Տիգրան Սարգսյանն այդ առումով իրեն հավասարը չունի՝ նպաստում է տնտեսության գերկենտրոնացմանը, դրսից վարկ է բերում ու «համապատասխան» ձևով բաշխում։
Տիգրան Սարգսյանը յուրօրինակ ինդիկատոր է։ Նրա մնալը նշանակում է, որ մեր երկրում բան չի փոխվելու, բիզնես միջավայրը չի լավանալու, աղքատությունը խորանալու է և տնտեսության գերկենտրոնացումը նոր թափ է հավաքելու։ Այսինքն՝ եթե փոփոխություն լինելու է, ապա միայն բացասական նշանով։
Նկատենք, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում թողնելով՝ Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետում հանրության ամենալայն շրջանակներին ու հասկացնում, որ իր համար տնտեսության կառավարման մեջ այլ գերակայություններ կան, և որ իր անձնական շահը վեր է ամեն ինչից։
Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնին վերստին առաջարկելով Տիգրան Սարգսյանին, անկախ իր կամքից՝ ուղղակի մեսիջ է հղում հանրությանը, ըստ որի՝ եթե մարդիկ դժգոհ են երկրում առկա սոցիալ–տնտեսական իրավիճակից, պետական կառավարման որակից ու շատերին հոգնեցրած կադրերից, ապա պետք է, ի հեճուկս վարչապետի, ոչ թե արտագաղթեն, այլ մնան Հայաստանում ու նախևառաջ փոխեն ՀՀ նախագահին։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաներով Սերժ Սարգսյանը փոփոխությունների ձգտող մարդկանց համար այլ տարբերակ չի թողել, քան հեղափոխությունը, ապա նախագահական ընտրությունների ժամանակ, ցավոք սրտի, ցնցումներից խուսափել հնարավոր չի լինելու։
Շատ չմնաց, շուտով ամեն ինչ պարզ կդառնա։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Երրորդ տարբերակ չկա։
Կարեն Հակոբջանյան