Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երևանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:
Հիլարի Քլինթոնը ժամանում է Հայաստան