Լրահոս

04.06.2012 11:05


Պլատինին «Եվրո 2012»-ի ֆավորիտ է համարում Գերմանիային ու Իսպանիային

Պլատինին «Եվրո 2012»-ի ֆավորիտ է համարում Գերմանիային ու Իսպանիային

ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինին լրագրողներին է հաղորդել իր կարծիքն այն մանին, թե  Եվրոպայի ֆուտբոլի առաջիկա առաջնությունում հաղթանակ տանելու հարցում ով  ամենամեծ հնարավորություններն ունի։  

Պլատինին ֆավորիտ է համարում Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականներին։

–Խոսելով ֆավորիտների մասին՝ ես միշտ տարբերում եմ երկու տեսակի խմբեր. թիմեր, որոնք կարող են հաղթել, և թիմեր, ում դժվար կլինի հաղթել։ Գերմանիան և Իսպանիան պատկանում են առաջին խմբին, առաջնության մասնակից գրեթե բոլոր մնացած թիմերը՝ երկրորդին,– հայտարարել է Պլատինին։

Հիշեցնենք, որ Եվրոապայի 2012թ. ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի հունիսի 8-ին Լեհաստանում և Ուկրաինայում։ Առաջին մրցավեճը տեղի կունենա Վարշավայում. Հունաստանի հավաքականը ուժերը կչափի  դաշտի տիրոջ՝ Լեհաստանի հավաքականի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը