Լրահոս

04.06.2012 11:35


Օձերը վնասազերծվել են

Օձերը վնասազերծվել են

Հունիսի 1-ին՝ ժամը 18։21-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Լեռնագործների 3–րդ նրբանցքի թիվ 22 տանը, օձ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները, որոնք հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1 մ երկարությամբ օձ:

 

***

Հունիսի 2-ին՝ժամը 15։33-ին, ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան 24 տանը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որորց կողմից օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

 ***

Հունիսի 3-ին՝ ժամը 12։48-ին, քաղաքացի Ասատուրյանից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում գտնվող իր ամառանոցի հյուրասենյակում օձ է նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության աշխատակիցն ու հատուկ մասնագետը, հայտնաբերվել ու վնասազերծվել է մոտ 120 սմ երկարությամբ անհայտ տեսակի օձ:

 ***

Նույն օրը՝ ժամը 14։29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 21 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, հայտնաբերվել ու  անվտանգ տարածք է տեղափոխվել մոտ 150 սմ երկարությամբ շահմար տեսակի օձ:

 ***

Նույն օրը՝ ժամը 19։31-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակի Ն. Աշտարակեցու 19 տան բակում, նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 120 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ:

 ***

Հունիսի 4-ին՝ ժամը 07։18-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի 24 տանը նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը, որը օձին հայտնաբերել ու տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը