Հունիսի 5-ին՝ ժ. 17։00-19։00–ին, ՀՀ մի շարք քաղաքներում և գյուղերում «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը կազմակերպում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մրցույթ:
2012թ. հունիսի 3-8–ին ամբողջ աշխարհում նախատեսվում է իրականացնել ավելի քան 8000 միջոցառում` նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան, որի թեման է «Կանաչ տնտեսությունը»: Այս կավճանկարչության ֆլեշմոբ տարբերակով իրականացվող միջոցառումը ներառված է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների ցանկում:
Մասնակից երեխաները միասին նկարելու են մեր մաքուր շրջակա միջավայրը՝ մաքուր բակը, այգին, անտառը, քաղաքը, երկիրը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է օրվա խորհուրդը՝ արժևորել և պահպանել իրենց շրջակա միջավայրը: Երեխաներին հանրամատչելի ձևով կներկայացվի աղբի տեսակավորման և վերամշակման մասին տեղեկատվություն:
«Հայաստանն առանց աղբի»՝ կավճանկարչության մրցույթ