Լրահոս

27.05.2009 20:23


ՀՅԴ–ն գնում է իշխանափախությա՞ն

ՀՅԴ–ն գնում է իշխանափախությա՞ն

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը եզրափակել է Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում՝ զանգվածային միջոցառմամբ։ ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն իր ելույթում նշել է, որ նախագահական ընտրություններից սկսած՝ փորձ է արվել պառակտել հասարակությունը և «սա թուլացնում է մեր ներուժը»։

Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ իրենք գնում են յուրատեսակ իշխանափոխության։

- Մենք գնում ենք հաղթելու, ինչու չէ՝ նաև իշխանափոխության, բայց իշխանափոխություն՝ հակակշռելու, զսպելու սկզբունքով, արդար ընտրությունների սկզբունքով, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի իրական ազգային կառավարման համակարգ,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը