Լրահոս

04.06.2012 13:39


Վարդան Մինասյան. «Մեր միակ հույսը մարզումներն են»

Վարդան Մինասյան. «Մեր միակ հույսը մարզումներն են»

«Արդեն նշել էի, որ Հունաստանի ընտրանու հետ  խաղում կիրառելու ենք նոր սխեմա: Այն  չգործեց առաջին խաղակեսում, բայց երկրորդ խաղակեսն ավելի հաջող ընթացավ, որովհետև խաղացինք այն ձևով, որով սովոր ենք խաղալ:  Եթե խաղի մասին խոսենք, թե ինչը լավ ստացվեց, ինչը վատ, ապա կարելի է ասել, որ առաջին խաղակեսում չստացվեց գնդակով խաղալ»,–այսօրվա ասուլիսին ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ նշելով, որ Հունաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի խաղի կառուցումը լավ չստացվեց:

Ըստ բանախոսի՝ մեր ընտրանու միակ հույսը մարզումներն են, չնայած շատ քիչ ժամանակ է մնացել:

Անդրադառնալով հունիսի 5-ին կայանալիք Հայաստան-Ղազախսատն խաղին՝ Վարդան Մինասյանն ասել է. «Կազմը չի փոփոխվի, բացառությամբ պաշտպանական դիրքի: Վաղվա խաղի միակ հարցականը մեկ պաշտպանի դիրքն է: Հունաստանի հետ խաղում գնդակ կորցնելու խնդիրը պայմանավորում եմ նոր տակտիկայի փորձարկման հետ: Առաջին խաղակեսում տղաները չէին կարողանում հաջող իրացնել  ստանդարտ դիրքերը և չէին կարողանում փոխհամաձայնության գալ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը