ՄԱԿ-ի Ռուսաց լեզվի օրը նշվել է Սլավոնական համալսարանում
Ռուսաց լեզվի օրը ՄԱԿ-ում նշվում է հունիսի սկզբին, որը համընկնում է նշանավոր ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան (հունիսի 6): Ուսանողները երգում են և կարդում Պուշկինի բանաստեղծությունները:
Դաֆինա Գերչևան` ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ասաց. «Ուրախ եմ տեսնել այսքան շատ երիտասարդներ այս լսարանում: Կարևոր է, որ հայերը սովորում են ռուսերեն, ինչը կօգնի նրանց բացել սահմանները և սովորել ավելին իրենց շրջապատող աշխարհի մասին, որը կօգնի նրանց դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որով մենք խոսում, կարդում կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի և մեր գործունեության վրա»:
Արմեն Դարբինյանը` Ռուս – հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորը, խոսեց Հայաստանում ռուսերենի ուսուցման հնարավորությունների մասին և այն կարևոր դերի մասին, որը ստանձնում է ռուսաց լեզուն ՄԱԿ-ի ուղերձը աշխարհով սփռելու գործում:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն խոսեց ՄԱԿ-ոմ ռուսաց լեզվի կիրառման մասին և կոչ արեց հայ երիտասարդությանը հետագայում ևս ուսումնասիրել այս լեզուն:
Միջոցառումը կազմակերպված էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից և անցկացվում էր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի , Ղազախստանի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ:
Այն անցկացվեց Հանրային տեղեկատվության և համալսարանի համագործակցության ծրագրի շրջանակներում:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010թ. Նյու-Յորքում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժինը հայտարարեց ՄԱԿ-ում լեզուների օրերի մեկնարկի մասին, նախագիծ, որը ուղղված է տոնելու բազմալեզվությունը և մշակության բազմազանությունը:
ՄԱԿ-ի Տեղեկատվության բաժնի երևանյան գրասենյակը իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների օրերը: