Իսպանիայի դատախազությունը պահանջում է 4 տարով ազատազրկել թագավորի փեսային
Իսպանիայի դատախազությունը արքայի կրտսեր դստեր ամուսնուն՝ Ինյակա Ուրդանգարինին, մեղադրում է խարդախության և կոռուպցիայի համար ու պահանջում 4 տարվա զատազրկման դատապարտել։ Այս մասին տեղեկացնում է «La Razon» թերթը։
Ուրդանգարինը մեղադրվում է «Նոոս» բարեգործական հիմնադրամի միջոցով խոշոր չափի գումարներ լվանալու համար։ Ըստ դատախազության տվյալների՝ արքայի փեսան մի քանի տարվա ընթացքում մոտ 6 մլն եվրո է «լվացել» ու «քամուն տվել»։ Նրա դատավճիռը կմեղմացվի միայն այն դեպքում, եթե Ուրդանգարինն ընդունի իր մեղքը։ Վերջինս, սակայն, առայժմ ցանկանում է հրապարակային կյանքից հեռու մնալ. նա ընտանքի հետ մեկնել է ԱՄՆ ու փորձում է խուսափել լրագրողներից։
Ավելացնենք, որ Խուան Կառլոս արքայի փեսայի նկատմամբ քրեական գործը հարուցվել է դեռևս փետրվարին։