Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության տոնի առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հավատավոր Մեր ժողովրդին՝ ի Հայրենիս և ի Սփյուռս, և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։
1918 թվականի մայիսյան փառապանծ հերոսամարտերով մեր ժողովուրդը՝ համախումբ ու միասնական, պաշտպանեց Հայրենի երկիրը և բարդ ու դժվարին իրավիճակում հաստատեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:
Կարճատև գոյություն ունեցավ առաջին Հանրապետությունը, բայց դրվեցին մեր վերանորոգված պետականության հիմքերը: Այսօր մենք հիշում ենք մեր ազգի համար մեծ զոհողություններով և միաժամանակ մեծ հույսերով լեցուն ժամանակաշրջանը անցած դարի: Հիշում ենք ամբողջանվեր ջանքերը մեր ժողովրդի, որ առ Աստված հավատով ու հույսով, բազմաթիվ մարտահրավերներ դիմագրավելով կառուցում էր ազատ ու ստեղծագործ կյանքը մեր Հայրենիքի: Հանրապետության տոնի խորհուրդը հրավեր ու քաջալերություն է մեզ՝ ամենայն նախանձախնդրությամբ հոգալու հայրենի մեր երկրի բարգավաճումի և համայն մեր ժողովրդի բարօրության համար՝ հանուն մեր նախնյաց, մեր ներկայի ու մեր գալիքի:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղություն շնորհի համայն աշխարհին և աշխարհսփյուռ մեր ժողովրդին զորացնի հավատքով, հայրենասիրությամբ ու եկեղեցասիրությամբ՝ աննվազ ջանքով ու նվիրումով, ազնիվ ու արդար գործերով ծառայելու ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորմանը: