Լրահոս

04.06.2012 17:31


Զեյթունում ջրի ճնշումը կկարգավորվի

Զեյթունում ջրի ճնշումը կկարգավորվի

 Տարիներ շարունակ Երևանի Զեյթուն թաղամասի Ներսիսյան փողոցի թիվ 4, 6, 6ա, 8 և 10 շենքերի ջրամատակարարման ցանցը նույն փողոցի ջրագծի փոխարեն միացված է եղել Ազատության պողոտայի ջրագծին:

 Վերջինս ոչ միայն զգալի հեռավորության վրա է գտնվում փողոցից, ինչը դժվարություններ է հարուցում շահագործման հարցերում, այլև կոչված է սպասարկելու Զեյթունի զգալի մասը, օր օրի ավելացող ջրի սպառմամբ: Դրա պատճառով ժամանակ առ ժամանակ Ներսիսյան փողոցում ճնշման տատանումներ է առաջանում, ինչը բացասաբար է ազդում նշված շենքերի ջրամատակարարման վրա, և, հատկապես, վերին հարկերի բնակիչների բողոքների առիթ տալիս:

Զեյթունի բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքների շրջանակներում, հունիսի 4-ին “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևմուտք” շահագործման տնօրինության “Զեյթուն” տեղամասի մասնագետները նշված շենքերի սնուցման բարելավման նպատակով խրամուղի էին փորում` 100մմ տրամագծով պոլիէթիլենային նոր ջրագծի կառուցման համար, որի միացվելու էր արդեն Ներսիսյան փողոցի 200մմ տրամագծով ջրագծին: Դա և շահագործման առումով է նպատակահարմար և ջրամատակարարման, քանի որ նրանում առկա ճնշումը միանգամայն բավարար է տարածքում կայուն ջրամատակարարում ապահովելու համար:

Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանի, առավելագույնը վաղը կեսօրին նոր ջրագիծը կմիացվի գործող ցանցին և տարիներ շարունակ ձգվող խնդիրը կստանա վերջնական լուծում:

 Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը