Լրահոս

04.06.2012 17:45


Երևանի Ավագանու «ՀԱԿ» խմբակցության գործունեության խոչընդոտման մասին

Երևանի  Ավագանու «ՀԱԿ» խմբակցության գործունեության խոչընդոտման մասին

Այն  ինչ  տեղի  է  ունենում  Երևանի Ավագանու գործունեությունում, դժվար  է  լուրջ  ընդունել, մասնավորապես՝

  1. Ավագանու  կազմից  բացակայում  է  «ՀԱԿ»  խմբակցությունը, ավելին, Ավագանու պաշտոնական կայքում, ընդհանրապես  խոսք  չկա  վերջինիս մասին, այսինքն, Ավագանին գործում  է  իր  իսկ Կանոնակարգի  43-րդ կետի  պահանջների  կոպիտ խախտումներով,
  2. Ավագանու  բոլոր  որոշումներն  ընդունվում  են միաձայն:

    Այս  պայմաններում, մեղմ  ասած,  անհասկանալի  է  Ավագանու  30.05.12թ.-ի արձանագրությունը  գոյություն  չունեցող  «ՀԱԿ»  խմբակցության  5  անդամների  հրաժարականի  մասին:

Այսինքն, տպավորություն  է ստեղծվում, որ  իշխանություններին  դուր  է գալիս  ստեղծված  իրավիճակը, որի  վառ  ապացույցերն  են՝

  1. ԿԸՀ-ն, առ  այսօր չի պատասխանել  Ռ.Թորոսյանի  11.05.12թ.-ին  դիմումին  Ավագանու  մանդատ  տրամադրելու  մասին,
  2. Քաղաքապետը  որևէ  միջոց  չի  ձեռնարկում     «ՀԱԿ» խմբակցության գործունեության  ապահովման համար սկսած՝ սկսած  վկայականներից  և  վերջացրած  աշխատասենյակից:

    Այսօր, Ավագանու անդամ  Ռ.Թորոսյանը  դիմել  է  քաղաքապետին  «ՀԱԿ» խմբակցության գործունեության  ապահովման խնդրով, ինչպես նաև, մի  շարք  առաջարկություններ  է ներկայացրել  Ավագանու  գոջծունեության ուղղությամբ, մասնավորապես՝

  1. Անցկացնել    Ավագանու արտահերթ  նիստ  «Փակ  շուկայի  ճակատագրի վերաբերյալ  տեղական հանրաքվե անցկացնելու  մասին»  օրակարգով:
  2. Ստեղծել ժամանակավոր քննող  հանձնաժողով  «Համատիրությունների  գործունեությունը  «Համատիրության մասին»  ՀՀ  օրենքի պահանջների կատարման»  հարցով:
  3. Հուլիս-օգոստոս  ամիսներին  անցկացնել միջոցառում «Երևանի և նրա զարգացման  մասին»  երևանցիների կարծիքների  հավաքագրման  և  ամփոփման  նպատակով:
  4. Տեղեկատվություն տրամադրել՝

-         Երևանի  գլխավոր  հատակագծի     մշակման  նպատակով  հասարակական  քննարկումների  արդյունքների  մասին,

-         Օպերայի  և  բալետի  թատրոնի  շենքի  հարևանությամբ  կառուցված  շինությունների,  «Քաղաքաշինության մասին»  ՀՀ օրենքի  պահանջների  համապատասխանելիության մասին,

-         Կոմիտասի անվան այգու պանթեnնն ըստ իր  նշանակության  օգտագործման մասին,

-         ԱԺ  պատգամավոր  Նուշիկյանի  կողմից  ծառահատված  պուրակի  և  այդտեղ կառուցված  ապօրինի  շինությանն  առնչվող դիմում-բողոքների, ինչպես նաև,  պետական մարմինների  առարկությունների  քննարկման  արդյունքների  մասին:

 «ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու  խմբակցության լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը