Լրահոս

04.06.2012 20:39


«Զորակցե՛նք ապրողներին». ցուցահանդես-վաճառք

«Զորակցե՛նք ապրողներին». ցուցահանդես-վաճառք

22-ամյա նկարչուհի Նելլի Ադամյանը տառապում է սպիտակարյունությամբ և այժմ գտնվում է Մոսկվայում:

Բժիշկները հավաստում են, որ  ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը բուժման միակ տարբերակն է և մեծ ծախսերի հետ է կապված:

Ադամյանների ընտանիքը հնարավորություն չունի  գումար տրամադրել և փրկել այս աշխարհն այնքան շատ սիրող Նելլիի կյանքը:

 

Երևանի քաղաքապետարանի մշակութային կենտրոնը ներկայացնում է  Նելիի հասակակից 22-ամյա  նկարչուհի Հերմինե Լալայանի գեղանկարչական  ցուցահանդես-վաճառքը` ի նպաստ  արվեստակից ընկերուհու բուժման ու ապաքինման:

Ցուցահանդեսի հեղինակը` Հերմինեն (Սյունիքի մարզ, ք. Գորիս), հավատում է, որ բոլորիս զորակցությունը կփրկի իրեն անծանոթ ու սիրելի  նկարչուհու կյանքը:

 Հասցեն` Երևան, Մաշտոցի 7ա

Հեռ. 010 53 91 96

E:mail [email protected]

Այս խորագրի վերջին նյութերը