Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար «Թուիթեր»–ի օգտատիրոջը դատապարտել են 10 տարվա ազատազրկման
Քուվեյթի բնակիչ Համադ Նակին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել «Թուիթեր»–ում Մուհամեդ մարգարեին, նրա կանանցից մեկին, ինչպես նաև Սաուդայան Արաբիայի և Բահրեյնի առաջնորդներին վիրավորելու համար։
«Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ շիա մահմեդական Համադ Նակին դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրա փաստաբանը հայտնել է, որ ամբաստանյալը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը։ 2011թ. սեպտեմբերին Քուվեյթի դատարանը մեղավոր էր ճանաչել «Թուիթեր»–ի մեկ այլ օգտատիրոջ, ով սոցցանցում վիրավորական արտահայտություններ էր տեղադրել երկրի իշխանությունների հասցեին։
Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար «Թուիթեր»–ի օգտատիրոջը դատապարտել են 10 տարվա ազատազրկման
Քուվեյթի բնակիչ Համադ Նակին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել «Թուիթեր»–ում Մուհամեդ մարգարեին, նրա կանանցից մեկին, ինչպես նաև Սաուդայան Արաբիայի և Բահրեյնի առաջնորդներին վիրավորելու համար։
«Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ շիա մահմեդական Համադ Նակին դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրա փաստաբանը հայտնել է, որ ամբաստանյալը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը։
2011թ. սեպտեմբերին Քուվեյթի դատարանը մեղավոր էր ճանաչել «Թուիթեր»–ի մեկ այլ օգտատիրոջ, ով սոցցանցում վիրավորական արտահայտություններ էր տեղադրել երկրի իշխանությունների հասցեին։