Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Յարոսլավլի նահանգապետին
Մայիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախռուկովին՝ ուղեկցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու մարզերի միջև ձևավորվող համագործակցության առիթով և մաղթեց, որ այն շարունակի բարի պտուղներ պարգևել մեր երկու եղբայրական ժողովուրդներին: Ամենայն Հայոց Հայրապետը ի դեմս նահանգապետի շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների և երկու հովվապետերի միջև առկա սերտ ու ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Յարոսլավլի մարզի հոգևոր-եկեղեցական կյանքին: