Լրահոս

05.06.2012 10:43


Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի  6-ին՝ ժամը 9։00-ից մինչև հունիսի 7-ի ժամը 9։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների, Գ. Նժդեհ, Ս. Սարգսյան, Սևանի, Ս. Զորավար, Արշակունյաց, Ֆրունզե, Մայիսի 9, Օդեսայի, Պատկանյան, Կատովսկի, Հրազդանի, Չեխով, Մանանդյան, Մադոյան, Նիզամի, Շևչենկո, Եղբայրության փողոցների, Արին-Բերդի փողոցի և 3-րդ նրբանցքի, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի ու  հարակից  տարածքների ջրամատակարարումը: Իսկ Բագրատունյաց փողոցում կնկատվի ջրամատակարարման ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը