Ադրբեջանական մամուլում այսօր տեղեկատվություն է տարածվել, թե առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի մոտակայքում 4 ադրբեջանցի զինվոր է սպանվել, մեկն էլ մահացու վերքից հետո է մահացել։ Ադրբեջանական կողմը սա ներկայացնում է որպես հայկական կողմի դիվերսիա։
«7օր»-ը փորձել է մեկնաբանություն լսել ՀՀ պաշտպանության նախարարությունից, որտեղից, սակայն, հայտնել են, որ չեն մեկնաբանում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները։
Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայից 3 հայ զինծառայող է զոհվել։
Ավելացնենք, որ Չինարիի դեպքերը ադրբեջանական կողմը նկարագրում է որպես դիվերսիա՝ կազմակերպված հենց հայերի կողմից, և իր գործողությունները ներկայացնում է որպես ինքնապաշտպանություն։
Ադրբեջանական կողմը 5 զո՞հ է տվել

7or.am