ՊՆ–ն հաստատեց այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից սահմանի խախտման փորձը
ՀՀ ՊՆ–ից տեղեկացնում են, որ ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:
Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների շնորհիվ վնասազերծվել: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներեր: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՊՆ–ն հաստատեց այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից սահմանի խախտման փորձը
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: