Լրահոս

05.06.2012 13:40


Քննարկում ՀՀ ԳԱԱ-ում` նվիրված Համաշխարհային IPv6 մեկնարկին

Քննարկում ՀՀ ԳԱԱ-ում` նվիրված Համաշխարհային IPv6 մեկնարկին

Սույն թվականի հունիսի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա քննարկում` նվիրված արդիական խնդրի` օգտագործվող ինտերնետային հասցեների սպառմանը: Կքննարկվեն ինտերնետի հայկական հատվածի ցանցային ենթակառուցվածքների և ծառայությունների պատրաստվածությունը նոր IPv6  հաղորդակարգի մեկնարկին: Քննարկումը կազմակերպել են  ՀՀ ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Քննարկմանը հրավիրված են այդ ոլորտում Հայաստանի առաջատար
ընկերություններ:

Որոշ հաշվարկներով՝ 2015թ. ինտերնետի մուտք ունեցող սարքերի թիվը կանցնի 15
միլիարդը: Ներկա պահին օգտագործվող IPv4 տեսակի հասցեները բավարար չեն: Նոր IPv6 հասցեները հնարավորություն են տալիս ինտերնետի մուտք տրամադրել ավելի շատ ցանցային սարքերի և համակարգիչների:

Համաշխարհային IPv6 մեկնարկին վերաբերյալ նորություններերը կհրապարակվեն
Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի (ASNET-AM) կայքում՝ http://www.asnet.am:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը