Լրահոս

05.06.2012 14:41


ՍԴ–ն մերժել է պատգամավորի թեկնածուի դիմումը

ՍԴ–ն մերժել է պատգամավորի թեկնածուի դիմումը

Այսօր Սահմանադրական դատարանը մերժել է թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դիմումը:

Նա ՍԴ էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին որոշումը: Համաձայն դրա՝ այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ–ական Հայկ Գրիգորյանը։  Այնտեղ առաջադրվել էին նաև անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Սամվել Հարությունյանը և Վարազդատ Վարդազարյանը։

Սամվել Հարությունյանից բացի, ՍԴ է դիմել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ևս 5 թեկնածու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը