Լրահոս

05.06.2012 14:59


Հոսնի Մուբարաք. «Ինձ դավաճանեցին ու ծախեցին»

Հոսնի Մուբարաք. «Ինձ դավաճանեցին ու ծախեցին»

Եգիպտոսի նախկին նախագահ, այժմ ցմահ ազատազրկման դատապարտված Հոսնի Մուբարաքին թույլատրել են բանտում  հանդիպել ընտանիքի անդամների հետ։ Մուբարաքի կինը՝ Սյուզան Մուբարաքը, լրագրողներին հայտնել է, որ իր ամուսինը   ֆիզիկական ու բարոյական ծանր վիճակում է։ Այս մասին գրում է իսրայելական «Zman» տեղեկատվական գործակալությունը։

«Ինձ բոլորը դավաճանեցին ու ծախեցին, բոլորը, ում ես վստահում և օգնում էի։ Իմ թշնամիները իմ մահն են ուզում և բոլոր միջոցներով հասնում են իրենց ուզածին»,–  ամուսնու խոսքերն է կրկնել Մուբարաքի կինը։   

Հիշեցնենք, որ  հունիսի 2-ին Հոսնի Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ինչն առաջացրել է դժգոհությունը թե՛ նրա կողմնակիցների, թե՛ հակառակորդների, ովքեր   մահապատիժ էին պահանջում։

Այս խորագրի վերջին նյութերը